Զալման Շազար
Զալման Շազար (եբրայերեն՝ זלמן שז"ר, դեկտեմբերի 22, 1889[1][2], Mir, Novogrudsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1974[2][3][4][…], Երուսաղեմ, Իսրայել), Իսրայելի քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, Իսրայելի երրորդ նախագահ (1963-1973)։
Զալման Շազար | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1889[1][2] |
Ծննդավայր | Mir, Novogrudsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1974[2][3][4][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Երուսաղեմ, Իսրայել |
Գերեզման | Հերցլի լեռ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Ստրասբուրգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, գրող և բանաստեղծ |
Ամուսին | Rachel Katznelson-Shazar? |
Զբաղեցրած պաշտոններ | Իսրայելի նախագահ, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր |
Կուսակցություն | ՄԱՊԱՅ և Workers of Zion? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հրեական ազգային խորհուրդ |
Zalman Shazar Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՇնեեր Զալման Ռուբաշով (բելառուս․՝ Шнэер За́льман Рубашо́ў; ռուս.՝ Шне́ер За́лмен Рубашо́в) ծնվել էր հասիդիկ ընտանիքում, Մինսկի մոտ գտնվող Միր բնակավայրում, Ռուսական կայսրություն (այժմ Գրոդնոյի մարզ, Բելառուս), երիտասարդ տարիներին ստացել է կրոնական կրթություն։
Նա, մինչ կյանքի վերջ, Խաբաթի մեջ ներգրավված մնաց, օգնելով Ռաբի Յոզեֆ Յիցխոկ Շնեերսոնին Կֆար Շաբաթ գյուղը հիմնել և Իսրայելի կրոնական համայնքին թույլատրեց ստեղծել իրենց կրթական համակարգը[5]։ Հետագայում, նա Ռաբիի հետ լայնածավալ նամակագրություն է ունեցել, և բազմիցս այցելել նրան[6][7]։
Պատանեկան շրջանում նա ներգրավվում է Պոալ Ցիոն շարժման մեջ։ 1924 թվականին, Շազարը գաղթել է Պաղեստին և 1924 թվականին, և դառնում Հիստրադրութ Իսրայելի աշխատավորական շարժման քարտուղարության անդամ։
Շազարը մահացավ 1974 թվականի հոկտեմբերի 5-ին։ Նա թաղված է Հերցլ լեռան վրա, Երուսաղեմ։
Լրագրողական և քաղաքական կարիերա
խմբագրել1944 ից 1949 թվականներին, Շազարը Իսրայելի Դավար թերթի գլխավոր խմբագիրն էր։
1949 թվականին, Մապայ կուսակցության կողմից ընտրվել էր առաջին Քնեսեթի ներկայացուցիչ, և Դավիդ Բեն Գուրիոնի կողմից նշանակվեց Իսրայելի առաջին կառավարության կրթության նախարար։ Նա չներգրավվեց Դավիդ Բեն Գուրիոնի երկրորդ կառավարության մեջ, սակայն պահպանեց իր տեղը Քնեսեթում։ Նա նաև Հրեական գործակալության անդամ դարձավ, իսկ 1952 թվականին՝ գործադիր տնօրեն։ Նա 1956 թվականին Քնեսեթից հրաժարվեց և, 1956 ից 1960 թվականները Հրեական գործակալության Յերուսաղեմի գործադիրի ղեկավարն էր։
Նախագահ
խմբագրելՇազարը 1963 թվականին Քնեսեթի կողմից նախագահ ընտրվեց։ Այդ նույն տարում նա ներկա եղավ Ջոն Քենեդու հուղակավորությանը։ 1964 թվականին, երբ Պողոս VI պապը այցելեց Իսրայել, Շազարը նրա համար կարդաց հատված Միքիայի գրքից՝ հայտարարելով, չնայած այլ ազգերը կարող են հետևել այլ աստվածների, “մենք հավերժ կքայլենք մեր աստծո հետևից”[8]։ Նա 1968 թվականին վերընտրվեց երկրորդ ժամկետով։
1969 թվականին, պատմության մեջ առաջին անգամ լուսնի վրա իջնելու կապակցությամբ, Ապոլոն 11-ին ուղղված 73 բարեմաղթանք հաղորդագրություններից մեկը Շազարինն էր, որը ցայսօր լուսնի մակերևույթի վրա է։ Նրանում ասվում էր, "Խաղաղության առատության հույսով, քանի դեռ լուսինը տոկում է, Երուսաղեմում Իսրայելի նախագահից (Սաղմոսարան 72,7)."[9] 1973 թվականին, նրան հաջորդեց Իբրահիմ Կացիրը։
Հրապարակված աշխատանաքներ
խմբագրել- Morning Stars, Jewish Publication Society of America: Philadelphia, 1967. Translated from the Hebrew, Kochvei boker (Tel Aviv: Am Oved Publishers, 1950; 7th edition, 1966) by Shulamith Schwartz Nardi. Library of Congress Card Catalog Number: 66-17828.
Մրցանակներ և հիշատակում
խմբագրել- 1966 թվականին, Հրեական գրականության մեջ ներդրման համար Շազարը Իսրայել Էֆրատի հետ համատեղ արժանացել է Բյալիկի մրցանակի[10]։
- Շազարի նկարը ներկայացված է Իսրայելի 200 շեկել արժողությամբ նոր թղթադրամի վրա։
- Սալման Շազար ավագ դպրոցը Քֆար Սաբայում, կրում է նրա անունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 חה"כ שניאור זלמן שזר (רובשוב) — Knesset.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Interview with Rabbi Menachem Porush
- ↑ Video of visit
- ↑ Account of visit
- ↑ http://www.ajcarchives.org/AJC_DATA/Files/1965_11_Israel.pdf
- ↑ Rahman, Tahir (2007). We Came in Peace for all Mankind- the Untold Story of the Apollo 11 Silicon Disc. Leathers Publishing. ISBN 978-1-58597-441-2.
- ↑ «List of Bialik Prize recipients 1933–2004 (in Hebrew), Tel Aviv Municipality website» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զալման Շազար» հոդվածին։ |