Ավետիք Իշխանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիք Ռաֆայելի Իշխանյան (փետրվարի 25, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 16, 2025[1]), իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար[2]։
Ավետիք Իշխանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1955 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 16, 2025[1] (69 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և Երևանի պետական համալսարան (1977) |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | երկրաբան և իրավապաշտպան |
Ծնողներ | հայր՝ Ռաֆայել Իշխանյան |
Կենսագրություն
խմբագրելԱվետիք Իշխանյանը ծնվել է 1955 թվականին՝ Երևանում։ Հայրը հայտնի լեզվաբան, գրականագետ Ռաֆայել Իշխանյանն է, մայրը Վահան Չերազի դուստր՝ մանագիտությամբ լեզվաբան՝ Բյուրակն Չերազը։ Ավետիք Իշխանյանը 1972 թվականին ավարտել է Ն.Կ. Կրուպսկայայի անվան թիվ 19-ը (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19) միջնակարգ դպրոցը։ 1972-1977 թվականները սովորել է Երևանի Պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի գեոֆիզիկայի բաժնում։
1977-1984 թվականներին աշխատել է Երևանի «Հայգունմետգիտնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական բաժնում՝ սկզբում որպես որպես ինժեներ, ապա՝ ավագ գիտաշխատող, այնուհետև պետրոֆիզիկայի ենթաբաժնի վարիչ[3]։
1984-1987 թվականներին կրթությունը շարունակել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Համամիութենական երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտի (ՎՍԵԳԵԻ) ասպիրանտուրայում, 1987 թվականին Լենինգրադում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]։
Հայաստան վերադառնալուց հետո 1987 թվականին համախոհների հետ հիմնադրել և ղեկավարել է կրթական «Մաշտոց» միավորումը[4]։
1988 թվականի օգոստոսից Ավետիք Իշխանյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ[5]։
1996 թվականին համախոհների հետ հիմնադրել, այժմ էլ ղեկավարում է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը[2]։ Ավետիք Իշխանյանը բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը — 2025.
- ↑ 2,0 2,1 «Armhels | Human rights in Armenia». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 3,0 3,1 «168.am ինտերնետային կայք». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «ՀՀՇ տեղական խորհուրդների նախագահները 1989 թվականին | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ ««Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»-ի և ՀՀՇ հանրապետական խորհրդի կազմը. 1989 թվական | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.