Ավետիս Տոնապետյան

ամերիկահայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Տոնապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավետիս Տոնապետյան (անգլ.՝ Avedis Donabedian, հունվարի 7, 1919(1919-01-07)[1], Բեյրութ, Լիբանան - նոյեմբերի 9, 2000(2000-11-09)[1], Էն Արբոր, Միչիգան, ԱՄՆ), առողջապահության և բժշկական հետազոտության արդյունքների որակի ուսումնասիրության բժիշկ և հիմնադիր, առավել հայտնի է որպես Տոնապետյան մոդելի ստեղծող։

Ավետիս Տոնապետյան
Ծնվել էհունվարի 7, 1919(1919-01-07)[1]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էնոյեմբերի 9, 2000(2000-11-09)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԷն Արբոր, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն Լիբանան և  ԱՄՆ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան, Հարվարդի համալսարան և Հարվարդի հանրային առողջության դպրոց
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և բժշկության դոկտոր
ԱշխատավայրՄիչիգանի համալսարան, Նյու Յորքի բժշկական քոլեջ և University of Michigan School of Public Health?

Կենսագրություն խմբագրել

Ավետիս Տոնապետյանը ծնվել է Բեյրութում, Թուրքիայից Հայոց ցեղասպանության ժամանակ Պաղեստինում ապաստանած հայ ընտանիքում։ Ավետիսի հայրն ավարտել էր Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը և հաստատվել Երուսաղեմի մոտ գտնվող Ռամալլահ քաղաքում։ Ավետիս Տոնապետյանը նախնական կրթությունը ստացել է Quaker դպրոցում, այնուհետև հոր նման սովորել Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում[2]։ Տոնապետյանը բակալավրի աստիճան ստացել է 1940 թվականին, մագիստրոսի աստիճան` 1944 թվականին։ Աշխատել է Երուսաղեմի Անգլիայի առաքելության հիվանդանոցում։ 1948 թվականին Պաղեստինի բաժանման շուրջ տեղական պատերազմի սկսվելուն պես տեղափոխվել է Բեյրութի Ամերիկյան համալսարան, որտեղ զբաղեցրել է մի շարք ուսուցողական պաշտոններ և դարձել բժշկական համալսարանի բժիշկ։ Որպես վարչարար իր սահմանափակումների մասին տեղեկանալով` հետաքրքրվել է հանրային առողջապահությամբ։ Նա հնարավորություն է ունեցել ուսումնասիրել համաճարակաբանություն և առողջապահական ծառայությունների կառավարում Հարվարդում, որտեղ 1955 թվականին ստացել է հանրային առողջապահության մասնագետի աստիճանը (magna cum laude): Քաղաքական խռովությունների պատճառով չի վերադարձել Լիբանան և ԱՄՆ-ում հովանավորչություն ստանալով, կնոջ և երեխաների հետ մնացել է այնտեղ։ 1957-1961 թվականներին Տոնապետյանը եղել է Նյու Յորքի բժշկական քոլեջի ոչ-կլինիկական ուսուցիչ և հետազոտող, այնուհետև աշխատանքի է ընդունվել Միչիգանի համալսարանի հանրային առողջության դպրոցում, որտեղ էլ անցել է նրա մնացած մասնագիտական կյանքը։ 1979 թվականին դարձել է Հանրային առողջապահության պրոֆեսոր, այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է վաստակաշատ պրոֆեսոր (Emeritus)[2][3][4][5]:

1950-1960-ական թվականների առողջապահական ծառայությունների հետազոտությունները Տոնապետյանն ամբողջացրել և 1966 թվականին ներկայացրել է «Evaluating the Quality of Medical Care» աշխատությունում[6]։

1989 թվականին հիմնադրվել է La Fundación Avedis Donabedian հիմնադրամը, որը հանդիսանում է Instituto Universitario Avedis Donabedian կառավարող մարմինը։ 2006 թվականին այն միացել է Բարսելոնայի համալսարանին` որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կենտրոն[7], որի առաքելությունն է համագործակցել մասնագետների, դպրոցների, հասարակական մարմինների, քաղաքացիների և մասնագիտական կազմակերպությունների ու այլ հասարակական և մասնավոր հաստատությունների հետ` քաղաքացիների առողջության և սոցիալական ծառայությունների բարելավման համար[8]։

Պարգևներ խմբագրել

  • Ամերիկյան բժշկական ասոցիացիայի Ջորջ Ուելչ մեդալ (1976)
  • Դին Կոնլի մեդալ (1969, Հիվանդանոցային վարչարարության ամերիկյան քոլեջ)
  • Մեքսիկայի ազգային ակադեմիայի պատվավոր անդամ
  • Միացյալ Թագավորության Ընդհանուր փորձառության թագավորական քոլեջի պատվավոր անդամ

Ընտանիք խմբագրել

  • Կինը` Դորոթի
  • Որդիներ` Հայկ, Պերճ, Արմեն Տոնապետյաններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 «History of Health Services Research Project: Interview with Avedis Donabedian». Nlm.nih.gov. 1998 թ․ ապրիլի 16. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. «Quality and Safety (registration required)». BMJ. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Obituary» (PDF). Bulletin of the World Health Organization. 2000. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. Donabedian, Avedis (2005). «Evaluating the Quality of Medical Care» (PDF). 83 (4). The Milbank Quarterly: 691–729. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. «BHL: Avedis Donabedian papers». quod.lib.umich.edu. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  7. «Profesor Avedis Donabedian». Fundación Avedis Donabedian (default). Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Avedis Donabedian - Alchetron, The Free Social Encyclopedia». Alchetron.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Donabedian A. Explorations in quality assessment and monitoring. Vol. I. The definition of quality and approaches to its assessment, 1980;
    • Vol. II. The criteria and standards of quality, 1982;
    • Vol. III. The methods and findings of quality assessment and monitoring: an illustrated analysis. Ann Arbor: Health Administration Press, 1985