Ավետիս Գասպարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խմբապետ Ավո, բնօրինակ անունը՝ Ավետիս Գասպարյան (1859, Արագիլ բուն - սեպտեմբերի 14, 1899[1]), հայ ազգային-ազատագրական պայքարի գործիչ, ֆիդայի, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ։
Ավետիս Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | 1859 |
Ծննդավայր | Արագիլ բուն |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1899[1] |
Մասնագիտություն | ֆիդայի |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Կենսագրություն խմբագրել
Ավետիս Գասպարյանը ծնվել է Ալիգլբուն (Մուշի շրջան) գյուղում։
1890 թվականի հուլիսի 15-ին մասնակցել է Կ. Պոլսի Գումգափուի ցույցին։ 1893 թվականին կազմակերպչական նպատակով տեղափոխվել է Կիլիկիա, Մերսին քաղաքում 20-օրյա կալանքից հետո մեկնել է Աթենք, ապա՝ Բուլղարիա։ 1895 թվականին եղել է Կովկասում, 1896 թվականին՝ Թավրիզում։ 1897 թվականի հուլիսի 15-ին Փարամազի ֆիդայիների խմբի հետ անցել է Վան։ Այնուհետև անցել է Սալմաստ, զբաղվել Արևմտյան Հայաստան զենք ու կռվող ուժեր տեղափոխելու գործով։ Զոհվել է Փայաջուկից Սավրա գնալու ճանապարհին, թաղված է Դիլմանում (Սալմաստի գավառ)[2]։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=5165
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 262.