Վերջին զանգ, ուսումն ավարտող դպրոցականների ավանդական տոն։ Վերջին զանգն անց է կացվում մայիսի վերջին, երբ ուսումն արդեն ավարտված է, իսկ ավարտական քննությունները դեռևս չեն սկսվել։ Վերջին զանգը վերջակետ է դնում երկար տարիներ անցկացրած ուսումնական մարաթոնին իր դասերի և դասամիջոցների, գրավոր և տնային աշխատանքների հետ միասին։ Վերջին զանգը մեծ դպրոցական տոն է, որն ուղղված է շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին։ Այն ներառում է հյուրերի, տնօրենի, առաջին ուսուցչուհու, ծնողների, առաջին դասարանցիների և 9-րդ ու 11-րդ դասարանցիների ավարտական խոսքերի ներկայացումներ։

Վերջին զանգ

Դպրոցական վերջին զանգ Երևանի Ստեփան Զորյանի թիվ 56 դպրոցում
Տեսակուսումնական տոն
Ենթադասավանդույթ և անցումային ծեսեր
ԱմսաթիվՄայիսի 24 և Մայիսի 25
Տոնվում էՌուսաստան Ռուսաստան
Բելառուս Բելառուս
Ուկրաինա Ուկրաինա
Ղազախստան Ղազախստան
Ղրղզստան Ղրղզստան
Հայաստան Հայաստան
Վրաստան Վրաստան
Հաստատվածմայիսի 25, 1948
Ի հիշատակուսումնական հաստատությունն ավարտելու պատվին
Սվերդլովսկի դպրոցի վերջին զանգ, 1968 թվական

Ավանդույթներ

խմբագրել

Ըստ ավանդույթի աղջիկները հագնում են դպրոցական համազգեստ, առավել հազվադեպ՝ սև բլուզ մուգ գույնի կիսաշրջազգեստով։ Երիտասարդ տղաները հագնում են կոստյում։ Ավանդույթի համաձայն՝ վերջին զանգին տղաները և աղջիկները իրենց հագուստի վրայից կապում են ժապավեններ «Շրջանավարտ» մակագրով, իսկ կոստյումների վրայից (աղջիկների համար գոգնոցների) կպցնում են ոչ մեծ չափսի զանգակներ։ Տոնելու ժամանակ հաճախ հնչում են զանգակները, որն արտահայտում է դասերի սկիզբն ու վերջը ներկայացնող դպրոցական զանգ։ Զանգակները հաճախ հնչեցնում է առաջին դասարանի աշակերտուհին, որին տանում է ավարտական դասարանի աշակերտը։ Շրջանավարտները դուրս են գալիս փողոց և երկինք բաց թողնում փուչիկներ, ինչպես նաև ներկայացնում են իրենց առաջին դպրոցական վալսը։

Արտաքին հղումներ

խմբագրել