Ավարստանը Դաղստանի քարտեզին

Ավարստանը (ավարերեն՝ Аваристан) ավարների կողմից բնակեցված տարածքի պատմական անվանումն է, Շամիլի իմամության հիմքը, այժմ բաժանված է Դաղստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև։ Զբաղեցնում է հարավարևելյան Կովկասի լեռնային բարձրադիր տարածքը։ Այժմ Դաղստանի մեջ մտնող Ավարստանի տարածքում ապրում են նաև անդո-ցեզյան ժողովուրդները, որոնց աշխարհագրերի ժամանակ հաշվառում են որպես ավարներ։ Այժմ Ավարստանի պատմական շրջանները գտնվում են նաև Ադրբեջանի և Վրաստանի տարածքներում։ Ադրբեջանում ավարները ապրում են հիմնականում Բելոկանի և Զաքաթալայի շրջաններում, որտեղ 1999 թ-ի դրությամբ հասնում էին 49,800 մարդու։ ՌԴ-ում ապրում են նաև հարևան Չեչնիայում,Կալմիկիայում,Դաղստանի դաշտային հյուսիսում և այլ շրջաններում։

ՊատմությունԽմբագրել

19-րդ դարի ավար պատմաբանները կարծում էին, որ 18-րդ դարի երկրորդ կեսի սկզբին Շամիլի «փայլուն ժամանակաշրջանի» նշանակալի պահն էր սեյիդ Նուրադին Քումուխյան գալուստը Ավարստան։ Մուհամեդի այդ ժառանգը, ենթադրաբար, բնակություն է հաստատել ժամանակակից Ցումադինի շրջանի տարածքում։ Կովկասյան պատերազմից հետո Ավարստանը մտնում է Ռուսական կայսրության կազմի մեջ։

Տես նաևԽմբագրել