Աստղեր և զոլեր (լրագիր)
Աստղեր և զոլեր, ամերիկյան ռազմական լրագիր, որը զեկուցում է ԱՄՆ զինված ուժերի անդամների խնդիրները: Այն գործում է Պաշտպանության դեպարտամենտի ներսում, սակայն խմբագրվում է անկախ կառույցից: Լրագրի Առաջին բարելավում պահպանագիրը հովանավորվում է ԱՄՆ կոնգրեսի կողմից, որին մշտապես թղթակցում է անկախ գործող օմբուդսմենը, որը ծառայում է ընթերցողների հետաքրքրություններին: Ինչպես նաև որպես վեբկայք Աստղեր և զոլերը օրական հրապարակում է չորս խմբագրություններ՝ արտասահմանում գործող ռազմական գործիչների վերաբերյալ: Սրանք եվրոպական, միջինարևելյան, ճապոնական և հարավկորեական խմբագրություններ են, որոնք անվճար առկա են էլեկտրոնային ձևաչափով, և կան նաև յոթ թվայնացված խմբագրություններ[2]: Լրագրի շտաբը գտնվում է Վաշինգտոն ԿՇ-ում[3]:
Աստղեր և զոլեր անգլ.՝ Stars and Stripes[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | օրաթերթ և առցանց լրագիր |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | 1861 |
Հրատարակիչ | ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն |
Սեփականատեր | ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան և Arkansas City?[1] |
Գրասենյակ | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Կայք | stripes.com(անգլ.) |
Stars and Stripes (newspaper) Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
ՍտեղծումԽմբագրել
1861 թվականի նոյեմբերի իննին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, Իլինոյսի 11-րդ, 18-րդ և 29-րդ զորագնդերը հիմնեցին ճամբար Բլումֆիլդի Միսուրի քաղաքում: Տեղի լրատվական գրասենյակը դատարկ հայտնաբերելով՝ նրանք որոշեցին տպագրել մի թերթ իրենց գործողությունների մասին և այն անվանեցին Աստղեր և զոլեր: Այսօր Աստղեր և զոլեր թանգարան/գրադարան ասոցիացիան տեղակայված է Բլումֆիլդում[4]:
Առաջին համաշխարհային պատերազմԽմբագրել
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Աստղեր և զոլերի անձնակազմը, թղթակիցները և լուսանկարիչները հետպատերազմյան տարիներին դարձան վետերան թղթակիցներ: Լրագիրը հրապարակվում էր ամերիկյան փորձագիտական ուժերի կողմից 1918-ի փետրվարի իննից մինչև 1919 թվի հունվարի տասներեքը[5]: Հերոլդ Րոուսը՝ Աստղեր և զոլերի խմբագիրը, վերադառնելով տուն ստեղծեց Նյու Յորքեր ամսագիրը: Սայրուս Բալդրիջը՝ գլխավոր լուսանկարիչը, հետագայում դարձավ գրքերի և ամսագրերի գլխավոր լուսանկարիչ, ինչպես նաև գրող, բեմի նախագծող: Սպորտային էջի խմբագիր Գրենթլենդ Րայսը ունեցավ երկար կարիերա լրագրության մեջ և հիմնեց շարժանկարի արվեստանոց, որը անվանեց Գրենթլենդ Րայս Սփորթլայթ[6]: Թատերական քննադատ Ալեքսանդր Վուլքոտի էսսեները Աստղեր և զոլերի համար հավաքվել են 1919 թվականին իր գրքում՝ «Հրամանն արձակված է»:
Աստղեր և զոլերը ութ էջանոց շաբաթաթերթ էր, որը հասավ գագաթնակետին 526,000 ընթերցողներով՝ հիմնականում հենվելով անձնակազմի իմպրովիզացիոն ջանքերի վրա: Թերթը տպագրվել է նաև Ֆրանսիայում և բաշխվել ԱՄՆ զորքերին:
Երկրորդ համաշխարհային պատերազմԽմբագրել
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թերթը դյուժիններով տպագրվել է մի քանի գործող թատրոններում: Նորից և՛ թերթի աշխատողները և՛ երիտասարդ զինվորները ցույց տվեցին եռանդ և տաղանդ թերթը ժամանակին հրապարակելով և առաքելով: Որոշ խմբագրություններ հավաքվեցին և տպագրվեցին ռազմաճակատից, որպեսզի ամենաթարմ նորությունները ժամանակին հասցնեն զորքերին: Նաև պատերազմի ընթացքում թերթը հրապարակեց 53 գրքերից բաղկացած ժողովածու՝ Ջի այ պատմվածքներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ծաղրանկարների հրապարակումից հետո Բիլլ Մոլդինը, վերադառնելով տուն, հասավ մեծ հաջողության կարիերայի մեջ և երկու անգամ շահեց Պուլիցերյան մրցանակ:
Նախկին անդամներԽմբագրել
Լրագիրը հրապարակվել է շարունակաբար Եվրոպայում 1942 թվից ի վեր:
Հայտնի նախկին անդամները ներառում են Էնդի Ռոնեյին և Սթիվ Քրոֆթին, երգերի հեղինակ Շել Սիլվերսթեյն, հումորային գրքի լուսանկարիչ Թոմ Սաթոն, հեղինակներ Գուստավ Հեսֆորդ և Ռալֆ Մարտին, նկարիչ և ծաղրանկարիչ Փոլ Ֆոնթեյնը, հեղինակ և հեռուստալրատվական թղթակից Թոնի Զեփոնե, ծաղրանկարիչ Վերնոն Գրենթ, Հոլիվուդի լուսանկարիչ Ֆիլ Սթերն և ֆոնդային շուկայի թղթակից և Ուոլ սթրիթ Ուիք հեռուստատեսության հաղորդավար Լուի Րուքեյսեր:
Աստղեր և զոլերի լուսանկարը ներշնչեց Ջեք Էնդրուին ստեղծելու 1965 թվականին գրված վեպը պատերազմի սխրագործությունների մասին և նկարահանել 1967 թվականին ֆիլմ՝ Կեղտոտ տասնյակ:
Ամերիկյան հումորի էջը ներկայացվել է 15 էջանոց բաժնում՝ Սթրայփսի կիրակնօրյա հումոր:
ՆերկայումսԽմբագրել
Աստղեր և զոլեր ԱՄՆ Կոնգրեսի և Պաշտպանության դեպարտամենտի կողմից լիազորված, անկախ գործող ռազմական լուրերի օրաթերթ է, որը բաշխվում է Եվրոպայի, Միջին Արևելքի և Արևելյան Ասիայի ԱՄՆ տեղակայումներում: Իսկ շաբաթաթերթը բաշխվում է ԱՄՆ-ում կոմերցիոն հրապարակիչների կողմից: Աստղեր և զոլեր թերթը օրական թողարկում է միջինը 32 էջ և հրապարակվում է բուլվարային լրագրի ձևաչափով նաև օնլայն հարթակում: Սթարս և սթրայփսին թղթակցում են ենթասպայական կազմին պատկանող անդամներ տարբեր տեղակայումներում ամբողջ աշխարհով մեկ և օրական կտրվածքով ունենում է 1 միլիոն լսարան: Աստղեր և զոլերը մատուցում է անկախ ռազմական նորություններ օնլայն 2 միլիոնանոց լսարանին, որի 60-ից 70 %-ը ամերիկացիներ են:
Աստղեր և զոլերը չիրացվող ֆոնդային կազմակերպություն է, որը միայն մասամբ սուբսիդավորվում է Պաշտպանության դեպարտամենտի կողմից: Գործունեության ծախսերի մեծ մասը հոգում են գովազդների և բաժանորդագրությունների վաճառքի միջոցով: Լինելով եզակի շատ ռազմական հրապարակումներ մեջ՝ Աստղեր և զոլերը գործում է որպես Առաջին բարելավում լրագիր և Պաշտպանության դեպարտամենտի մեդիա գործունեության մասն է կազմում: Այլ նյութեր, որոնք ընդգրկված են Պաշտպանության նախարարության մեդիա գործունեության մեջ հրամանագրային հրապարակումներ են: Սակայն Աստղեր և զոլերը մնում են անկախ գործող ավարտուն խմբագրություններ:
Աստղեր և զոլերը հիմա գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի խմբագրությունները թվայնացնելու գործընթացում: 1949-1999 թվականների լրատվական միկրոֆիլմերը հիմա կարելի է որոնել օնլայն հարթակում: Դրանք զետեղված են նաև արխիվային կայքում: Լրագրի արխիվով նաև վերջերս ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին անգլիական, իռլանդական և միջերկրածովյան խմբագրություններ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.newspapers.com/papers/
- ↑ «Site Map»։ Stripes։ Վերցված է 2013-02-27
- ↑ "Contact Us Archived September 29, 2010, at the Wayback Machine.." Stars and Stripes. Retrieved on October 12, 2010. "529 14th Street NW, Suite 350, Washington, D.C. 20045-1301."
- ↑ «Starsandstripesmuseumlibrary»։ Starsandstripesmuseumlibrary։ Վերցված է 2013-02-27
- ↑ Library of Congress 2018
- ↑ «1918-1919: A Talented Editorial Staff», The Stars and Stripes (Library of Congress Serial and Government Publications Division.), https://www.loc.gov/collections/stars-and-stripes/articles-and-essays/behind-the-scenes/a-talented-editorial-staff/, վերցված է April 25, 2017
Արտաքին հղումներԽմբագրել
- http://www.stripes.com/ Աստղեր և զոլեր (լրագիր) պաշտոնական կայք
- Stars and Stripes multimedia gallery
- Stars and Stripes Museum/Library Association, Inc.
- Stars and Stripes: The American Soldiers' Newspaper of World War I, 1918 to 1919