Բացել գլխավոր ցանկը

Ասսամական գրականություն

Ասսամական գրականություն, Հնդկաստանի հյուսիս արևելքում գտնվող Ասսամ նահանգում ապրող ժողովրդի՝ ասսամների գրականությունը:

ՊատմությունԽմբագրել

Գրավոր ամենահին հուշարձանը 13-րդ դարում, բանաստեղծ Հեմ Սարասվաթիի «Պրախլադչարիթա» պոեմն է։ Հետագայում ասսամական մշակույթը կարևոր տեղ է գրավել հնդկական բազմալեզու գրականության մեջ։

  • 14-16-րդ դարերում մեծ ճանաչում են գտել բանաստեղծ Մադհավ Կանդալին և կրոնա–ռեֆորմատորական շարժման պարագլուխ, ասսամական թատերգության հիմնադիր Սանկարդևը։
  • 18–19-րդ դարերում, արտաքին հարձակումների պատճառով, երկրի տնտեսական և մշակութային կյանքը անկում է ապրել։
  • 19-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվել է լուսավորական շարժման վերելքով, երևան են եկել գրական նոր ժանրեր՝ պատմվածք, վեպ (Լ. Բեզբարուա, Ռ. Բարդոլոյ) և այլն։

Ասսամական գրականության համար բնորոշ են անգլիական գաղութարարների դեմ գրված գործերը (Պ. Չոուդխուրի, «Հրաշեկ երգեր»)։ Սոցիալական պրոբլեմատիկան, հասուն հոգեբանությունը, իրականության ռեալիստական նկարագրությունն են տվել ասսամական ժամանակակից գրողներ Ս. Ա. Մալիկան, Չ. Կ. Գոգոյան, Բ. Կ. Բհաթաչարյին, Դինանաթհա Շարմին, Պ. Պհուկանան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։