Ասատուր Չերքեզյան

հայ մանկավարժ

Ասատուր Սիմոնի Չերքեզյան (1913, Տեղ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1939):

Ասատուր Չերքեզյան
Ծնվել է1913
ԾննդավայրՏեղ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ասատուր Չերքեզյանը ծնվել է 1913 թվականին Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ 1933 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, որպես ուսուցիչ աշխատել Տեղ գյուղի յոթնամյա դպրոցում, այնուհետև նշանակվել է Խոզնավար գյուղի դպրոցի տնօրեն և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, 1936-1938 թվականներին՝ Վերիշենի դպրոցի տնօրեն, եղել է նաև ժողկրթբաժնի տեսուչ։ Հեռակա ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ու հայ գրականության ֆակուլտետը[1][2]։

1941 թվականի հունիսի 25-ին զորակոչվել է բանակ, 1942-1943 թվականներին 89-րդ հայկական դիվիզիայում թշնամու դեմ կռվել է Թաման թերակղզում և Կերչի մատույցներում, հայկական Թամանյան դիվիզիայի կազմում մասնակցել է Ռոստովի, Մարիուպոլի, Տագանրոգի ազատագրմանը, հասել Գերմանիա` Օդեր։ Մարտերում չորս անգամ վիրավորվել է։ 1945 թվականի ապրիլին ազատվել է ծառայությունից 2-րդ կարգի հաշմանդամության պատճառով։ Պատերազմից հետո աշխատել է Գորիսի շրջանային ժողկրթբաժնի տեսուչ, եղել Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցի ուսմասվար։ 1976 թվականից Չերքեզյանն անցել է կենսաթոշակի[1]։

Պարգևատրվել է մարտական ու հոբելյանական մի շարք մեդալներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «ՉԵՐՔԵԶՅԱՆ ԱՍԱՏՈՒՐ ՍԻՄՈՆԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.