Ասատուր Բալջյան

հայ օպերային երգիչ, բարիտոն

Ասատուր Հարությունի Բալջյան (օգոստոսի 10, 1982(1982-08-10), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ, բարիտոն։ Հայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակակիր (2008)[1]։

Ասատուր Բալջյան
Ծնվել էօգոստոսի 10, 1982(1982-08-10) (41 տարեկան)
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ասատուր Բալջյանը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 10-ին, Էջմիածնում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Վալերի Հարությունյանի դասարան), այնուհետև ուսումը շարունակել է Թել Ավիվի Buchmann-Mehta School of Music-ում (պրոֆեսոր Թամար Ռախումի դասարան)։ Ուսման նպատակով տեղափոխվել է Գերմանիա և վերապատրաստվել Lotte Lehmann Akademie-ում (Քարան Ամսթրոնգի դասարան)։ Բեռլինում նաև երկու տարի վոկալ պատրաստություն է անցել պրոֆեսոր Լավինյա Քերեքեշի դասարանում։ Գերմանիայից իր հետ Հայաստան է բերել գերմանացի կոմպոզիտոր Յոհան Ադոլֆ Հասսեի "Տիգրան Մեծ" և "Զենոբիա" օպերաների անտիպ պարտիտուրաները և աշխարհահռչակ մեցցո֊սոպրանո և կոմպոզիտոր Քեթրի Բերբերյանի արխիվը։

2006-2008 թվականներին եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի անդամ, 2007-2008 թվականներին` Կամերային երաժշտական թատրոնի դերասան, 2007-2009 թվականներին՝ Օպերային թատրոնի մեներգիչ, 2009-2012 թվականներին` Երուսաղեմի հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբյանց մայրավանքի դպրապետ, ժառանգավորաց վարժարանի եկեղեցական երաժշտության ուսուցիչ, 2012-2017 թվականներին՝ Գերմանիայի հայոց թեմի երաժշտապետ, սարկավագ (Սաքսոն-Անհալտ երկրամաս)[2]։ 2018-2021 թվականներին` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ծրագրերի ղեկավար։ 2022 թվականից ապրում և ստեղծագործում է Բոստոնում։ Հանդիսանում է Ուոթերթաունի (ԱՄՆ) Ս. Հակոբ հայկական եկեղեցու դպրապետն ու ավագ սարկավագը։ Համերգներով հանդես է եկել Շվեյցարիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Իսրայելում , Ռուսաստանի դաշնությունում , Հնդկաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Ղազախստանում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, Այժմ համերգային ակտիվ գործունեություն է իրականացնում ԱՄՆում։

Դերերգեր

խմբագրել
Հեղինակ Բեմադրիչ Ստեղծագործություն Դերերգ
Ալեքսանդր Սպենդիարյան Գեորգի Իսահակյան «Ալմաստ օպերա» Թաթուլ
Լեհար «Ուրախ այրին» օպերետ Կոմս Դանիլո
Էդուարդ Սադոյան Դավիդ Հակոբյան Հեյ, ո՞վ կա այդտեղ տղա
Հիմնվելով Անլռելի Զանգակատուն
պոեմի և Կոմիտասյան մեղեդիների վրա
Մարիամ Պիվազյան Կոմիտասյան պատարագ Կոմիտաս

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Ասատուր Բալջյան, Հայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակ բարձր կատարողական արվեստի համար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. Հայաստանի նախագահի մրցանակակիրը կատարելագործվեց «դրսում» և վերադարձավ «ավարով»
  3. LLC, Helix Consulting. «ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ»-Ի ՀԱՆՁՆՈՒՄԸ». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  1. https://boghossianprize.am/hy/379 Արխիվացված 2022-07-16 Wayback Machine
  2. https://www.panorama.am/am/news/2008/05/26/mrcanak1/1325727
  3. https://www.aravot.am/2018/06/15/964087/
  4. https://avproduction.am/?ln=am&page=person&id=5552 Արխիվացված 2022-12-01 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել