Սուրբ Հակոբյանց վանք
Սուրբ Հակոբյանց եկեղեցի, իսկական անվանումը Սրբոց Յակովբեանց Վանք Հայոց, Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին է։ Կառուցվել է 12-րդ դարում և նվիրված է Հակոբին՝ Երուսաղեմի առաջին պատրիարքին։
Սուրբ Հակոբյանց վանք | |
---|---|
Եկեղեցու ներսում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հայկական Թաղամաս, Երուսաղեմ |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Առաքելական Աթոռ Սրբոց Յակովբեանց Յերուսաղեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Առաջնորդ | Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան |
Նվիրված | Հակոբոս առաքյալ |
Անվանված | Հակոբոս առաքյալ |
Ճարտարապետական տիպ | Գմբեթավոր բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 12-րդ դար |
Հիմնադրված | 1142 |
![]() | |
![]() | |
Գտնվում է Երուսաղեմի հարավարևմտյան մասում, Սիոն լեռան բարձունքում։ Սկսել է գործել 5-րդ դարից, երբ հայ եկեղեցին հակադրվել է քաղկեդոնականությանը։ 7-րդ դարի արաբները միաբանության առաջնորդին (վանահորը) տվել են Երուսաղեմի հունաց պատրիարքին հավասար իրավունքներ և միաբանությունը դարձել է պատրիարքական աթոռ՝ տնօրինելով հայ համայնքի, վանքերի և եկեղեցիների իրավունքներն ու գործերը։ Նրա մատենադարանում պահվում են շուրջ 4000 ձեռագիր մատյան, դիվանագիտական փաստաթղթեր, հրովարտակներ, իսկ գանձատանը՝ հայ, մեծ մասամբ կիլիկյան, վարպետների պատրաստած ոսկյա, արծաթյա, փայտյա իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և եպիսկոպոսական գավազաններ, այդ թվում՝ Հեթում թագավորի մականը, ձեռագործության հազվագյուտ նմուշներ։ Այստեղ է գտնվում Թորոս Ռոսլինի նկարազարդած ձեռագրերի ստվար մասը։
1833 թվականին հիմնադրվել է տպարանը։ Տպագրվել են հայագիտական, բանասիրական աշխատություններ։ 1843 թվականից գործում է հոգևոր ճեմարանը, որը հայտնի է «ժառանգավորաց վարժարան» անվամբ (հիմնադիր՝ Զաքարիա պատրիարք)։ 1850 թվականից Երուսաղեմաբնակ հայ երեխաների համար հիմնվել է «Թարգմաևչաց վարժարան»-ը։ 1866 թվականից լույս է տեսևում «Սիոն» հանդեսը։
Վանքը իր պատրիարքական աթոռով գործում է ցայսօր։
ՊատմությունԽմբագրել
Ըստ ավանդության, եկեղեցին կառուցվել է սուրբ Հակոբի սպանության տեղում։ Նախապես այստեղ գտնվել է բյուզանդական եկեղեցի։ 18-րդ դարում եկեղեցին վերանորոգվել է։
Բացի եկեղեցական արարողություններից, եկեղեցու մետրանոց պատերի շնորհիվ, այն երբեմն օգտագործվել է որպես ապաստարան տեղի հայ համայնքի համար։ Վերջին անգամ այդպես եղավ 1948 թ-ին՝ քաղաքի ռմբակոծման ժամանակ, երբ այստեղ ապաստան էին գտել քաղաքի մոտ 1000 հայ։
ՃարտարապետությունԽմբագրել
Արևմտյան հատվածում կա հիանալի զարդարված, 17-րդ դարի փայտյա դուռ։ Եկեղեցում է նաև գտնվում 94-րդ Երուսաղեմի հայոց պատրիարքի` Կյուրեղ Իսրայելյանի և Սալահ ադ Դինի ժամանակակցի` Աբրահամի գերեզմանները։
Եկեղեցու մոտ կա երեք փոքր զանգակատուն։ Առաջինում թաղված է 4-րդ դարի Երուսաղեմի պատրիարքը՝ Մակարիան, իսկ երրորդ զանգակատունը գտնվում է Հակոբի թաղման վայրում։
Եկեղեցում գտնվում է երեք զոհասեղան, որոնցից կենտրոնականը նվիրված է Հակոբին, աջը - Հովհաննես Մկրտչին, իսկ ձախը - Մարիամ Աստվածածնին։ Զոհասեղանից ոչ հեռու գտնվում է աթոռ-գահ - ավելի համեստ զարդարվածը՝ Պատրիարքի համար, իսկ ավելի լավ զարդարվածը՝ անձամբ Հակոբին։
ՊատկերներԽմբագրել
- Եկեղեցու հայկական խաչասալերը
Արտաքին հղումներԽմբագրել
- Սուրբ Հակոբյանց եկեղեցի Archived 2010-06-23 at the Wayback Machine. (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 644)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հակոբյանց վանք կատեգորիայում։ |