Առոյոմոլինոս (իսպ.՝ Arroyomolinos), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում, Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Կոմարկա դե Մոնտանչես շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 115 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 962[3]։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 50 կիլոմետր է։

Բնակավայր
Առոյոմոլինոս
իսպ.՝ Arroyomolinos[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես115,12 կմ²
ԲԾՄ400±1 մետր
Բնակչություն809 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ10161
Ավտոմոբիլային կոդCC
Պաշտոնական կայքarroyomolinos.es
Առոյոմոլինոս (Կասերես) (Իսպանիա)##
Առոյոմոլինոս (Կասերես) (Իսպանիա)

Պատմություն խմբագրել

Առոյոմոլինոսի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ քարեդարյան ժամանակներում։ Հին հռոմեացիների տիրապետության օրոք կառուցվել են առաջին ալրաղացները, որոնց առկայությունն էլ պայմանավորել է քաղաքի անվանումը։

Ընդունված է համարել, որ ներկայիս քաղաքը հիմնադրել է Ալֆոնսո Իններորդ Լեոնցի թագավորը 1228 թվականին։

Իսպանիայի ազատագրման պատերազմի ժամանակ՝ 1811 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Առոյոմոլինոսի պատմության ամենահիշարժան իրադարձությունը. այստեղ ծավալված ճակատամարտում անգլո-իսպանա-պորտուգալական միացյալ ուժերը գեներալ Հիլի հրամանատարությամբ կարևորագույն հաղթանակ են տարել գեներալ Ժերարի հրամանատարությամբ գործող ֆրանսիական զորքերի նկատմամբ։ Այդ հաղթական ճակատամարտը Իսպանիայի պատմության մեջ է մտել Sorpresa de Arroyomolinos (Առոյոմոլինոսի զարմացք, Առոյոմոլինոսի հրաշք) անվանումով։

Հին վարչակարգի անկման ժամանակ բնակավայրը դարձել է սահմանադրական մունիցիպալիտետ Էստրեմադուրայի տարածաշրջանի սահմաններում։ 1834 թվականից ընդգրկվել է Մոնտանչեսի դատական տարածաբաժնի կազմում[4]։ 1842 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 600 տուն և 3287 բնակիչ[5]։

1857-ից մինչև 1981 թվականը բնակավայրը պաշտոնապես անվանվել է Առոյոմոլինոս դե Մոնտանչես։

Ժողովրդագրություն խմբագրել

1900 թվականից ի վեր՝ Առոյոմոլինոսի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը[6][7]):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. «Cáceres: Población por municipios y sexo:Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero de 2011». Instituto Nacional de Estadística. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  4. Cervantes Virtual [1]
  5. Municipio Código INE -10.023 [2]
  6. http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOH&idtab=12%7Ctítulo=Poblaciones(չաշխատող հղում) de hecho desde 1900 hasta 1991. Cifras oficiales de los Censos respectivos.|editorial=INE|idioma=español|fechaacceso=21 de junio de 2011}}
  7. http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOP&idtab=12%7Ctítulo=Series(չաշխատող հղում) de población desde 1996. Cifras oficiales de la Revisión anual del Padrón municipal a 1 de enero de cada año.|editorial=INE|idioma=español|fechaacceso=21 de junio de 2011}}

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առոյոմոլինոս (Կասերես)» հոդվածին։