Նաիրա Գյուրջինյան
Նաիրա Լորիկի Գյուրջինյան (սեպտեմբերի 24, 1961, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, խմբավար, մանկավարժ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։
Նաիրա Գյուրջինյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ |
Մասնագիտություն | երաժշտագետ, խմբավար և մանկավարժ |
Աշխատավայր | Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն և Հայաստանի Երգի պետական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ադրիանա և Աննա |
Կենսագրություն
խմբագրելՄանկությունն անցել է Ռուսաստանի Տյումեն քաղաքում։ Փոխադրվել է երրորդ դասարան, 1971 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Չի կարողացել գրել, կարդալ և անգամ խոսել հայերեն[1]։ 1977 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1981 թվականին և ստացել երաժշտագետի ու խմբավարի մասնագիտություններ։ Ուսումնարանն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է ՀՀ Մեծամոր քաղաքի երաժշտական դպրոցում՝ դասավանդելով այնտեղ[2]։
1983 թվականից աշխատել է Հենրիկ Իգիթյանի մանկական գեղագիտական կենտրոնում, որտեղ էլ հիմնել է «Ջեզլ» ջազային-էստրադային, «Վաղորդյան կաթիլներ» և «Շմակի» մանկապատանեկան վոկալ-համույթները։ 2004-2007 թվականներին Հայաստանի Երգի պետական թատրոնում դասավանդել է վոկալ և ոճաբանություն ջազային-էստրադային ժանրում։ Բազմաթիվ երգերի հեղինակ է։ 2006-2007 թվականներին մասնակցել է «Save The Children» ընկերության կողմից կազմակերպվող երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրերի աշխատանքներին` որպես երգահան։ 2006 թվականից եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար-1», «Հայ Սուպերսթար-2», «Հայ Սուպերսթար-4», «Իքս-Ֆակտոր 1», «Իքս-Ֆակտոր 2» նախագծերի ժյուրիի անդամ և երաժշտական պրոդյուսեր։ 2008 թվականին հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ Պետքարտուղարության «Միջազգային այցելու» ծրագրին` «Կատարողական արվեստի կառավարում» թեմայով։ 2010 թվականից հանդիսանում է ԱՄՆ դեսպանատան կանանց մենթորական ծրագրի մասնակից։ 2014 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման[3]։
Ընտանիք
խմբագրելՈւնի երեք քույր, այժմ ապրում է հոր հետ։ Ունի երկու դուստր՝ Ադրիանան և Աննան, որոնք ամուսնացած են։