Ռուբեն Ասատրյան

հայ դիրիժոր

Ռուբեն Մինասի Ասատրյան (հոկտեմբերի 31, 1959(1959-10-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2012)[1]:

Ռուբեն Ասատրյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1959(1959-10-31) (64 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1986, 1991) և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ռուբեն Ասատրյանը ծնվել է 1959 թվականին, Երևանում։ 1986 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, 1991 թվականին՝ օպերային–սիմֆոնիկ դիրիժորության դասարանները։ Դիրիժորության վարպետության դասընթացներ է անցել Մոսկվայի կոնսերվատորիայում։ Ուսանողական տարիներին կազմակերպել է բազմաթիվ անսամբլներ՝ հանդես գալով որպես ջութակահար և դիրիժոր։ 1981 թվականին հիմնել է «Վերածնունդ»` Renaissance, անսամբլը, որը հետագայում դարձել է կամերային նվագախումբ` տարածելով դասական և ժամանակակից երաժշտությունը։ 1994 թվականին վերակազմավորել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլը՝ կազմակերպելով համերգներ՝ դասական, ժամանակակից և հատկապես հայ կոմպոզիտորների գործերի ընդգրկմամբ։ Այս նվագախումբը նկատելի դեր է խաղացել հայ ժամանակակից երաժշտության տարածման գործում։ 2006 թվականին վերականգնել է Renaissance-ը՝ համալրելով այն Հայաստանի բարձրակարգ երաժիշտներով։ Թողարկել է լազերային ձայնասկավառակներ, որոնցում ընդգրկված են Ավետ Տերտերյանի, Ա. Զաքարյանի, Ա. Եղիկյանի և այլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 2003 թվականին ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Դուբայում։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում։ 2008 թվականին բեմադրել է Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», Շուշիում՝ Տերտերյանի «Կրակե օղակ» բեմադրությունները[2] Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջյանի անվան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է[3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Պահպանել է պետք եղածը, հետո առաջ տանել»
  3. Ռուբեն Ասատրյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
  4. «Ruben Asatryan». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել