Սուսաննա Սաֆարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուսաննա Ամբիկի Սաֆարյան (հուլիսի 5, 1955, Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ։
Սուսաննա Սաֆարյան | |
---|---|
Ի ծնե անուն | Սուսաննա Ամբիկի Սաֆարյան |
Ծնվել է | հուլիսի 5, 1955 (69 տարեկան) Վեդի |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Susanna Safaryan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍուսաննա Սաֆարյանը ծնվել է 1955 թվականին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Սովորել է Երևանի երաժշտա-մանկավարժական ուսումնարանի վոկալ բաժնում, դասատու՝ Վերգինե Հովհաննիսյան։ Որպես մեներգչուհի 1976 թվականից աշխատել է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում։ 1987 թվականից սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների բաժնի ժողովրդական երգի դասարանում, դասախոս՝ Արզաս Ոսկանյան։ Սովորել է ասպիրանտուրայում, ասպիրանտական ուսումնասիրության թեման եղել է «Հայկական օրորներ»ը։ Որպես երգի դասախոս աշխատել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1990 թվականից Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի մեներգչուհի, 1995 թվականից` Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի երգչուհի։ Ռադիո-հեռուստատեսային ծրագրերում ներկայացել է «Պանդխտության երգեր», «Հույզի մեղեդի», «Հավերժող կրակ», «Հայկական օրորներ», «Մայրս» համերգաշարերով։ Զբաղվում է երգահավաքությամբ, գրի է առել երգեր, որոնք մշակել և ձայնագրել է «Գանձեր» համույթի, «Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի», «ՀՀ ժողովրդական գործիքների պետական նվագախմբի» հետ։ Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Սիրիայում, Իրաքում, Ռումինիայում, Հորդանանում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Գվինեայում, Սենեգալում։ Սուսաննա Սաֆարյանը գրում է բանաստեղծություններ, երգեր, որոնք հնչում են նրա համերգային ծրագրերում[1][2]։
Պարգևներ
խմբագրել- ՀԼԿեմ դափնեկիր
- Սայաթ-Նովայի անվան մրցույթի 1-ին մրցանակ
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2008)
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նրա երգը բացում է մեր կարոտի եզերքը»(չաշխատող հղում)
- ↑ Պոեզիան Սուսաննա Սաֆարյանի երգերում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Սուսաննա Սաֆարյան, «Կարոտ»
- Սուսաննա Սաֆարյան
- Ալիկ Գյուլնաշյան, Սուսաննա Սաֆարյան, «Ես չգիտեմ»
- Հով գիշեր, զով գիշեր (մենակատար` Սուսաննա Սաֆարյան, 1993թ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսաննա Սաֆարյան» հոդվածին։ |