Առնասպար
Առնասպար | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
Ընտանիք | Գնարբուկազգիներ (Primulaceae) |
Ենթաընտանիք | Գնարբուկայիններ (Primuloideae) |
Ցեղ | Առնասպար (Androsace) L., 1753 |
Առնասպար (լատին․՝ Androsace), գնարբուկազգիների ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 120), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ առնասպար թավոտ (A. viilosa), առնասպար հայկական (A. armeniaca), առնասպար Ռադեի (A. raddeana), առնասպար խոշոր (A. maxima) և այլն։
Ձևաբանություն խմբագրել
Բարձրությունը 2-30 սմ է, տերևները ձվաձև, Էլիպսաձև կամ գծանման են՝ արմատամերձ վարդակում։ Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն՝ մեկական կամ հավաքված հովանոցանման ծաղկաբույլերում։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը գնդաձև տուփիկ է, սերմերը՝ մանր, փոքրաթիվ։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են։ Գեղազարդիչ է։
Տարածվածությունը Հայաստանում խմբագրել
Հայաստանում տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու քարքարոտ, խճաքարային վայրերում, խոտածածկ չոր լանջերին, ցանքերում և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնասպար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնասպար» հոդվածին։ |