Առլեն Կաշկուրևիչ
Առլեն Կաշկուրևիչ (ռուս.՝ Арлен Михайлович Кашкуре́вич), սեպտեմբերի 15, 1929, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 26, 2013, Մինսկ, Բելառուս), խորհրդային և բելառուսցի նկարիչ-գծանկարիչ, պրոֆեսոր, Բելառուսի ժողովրդական նկարիչ (1991 թվական), Բելառուսի արվեստի վաստակավոր գործիչ (1973 թվական), Բելառուսի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (1972 թվական):
Առլեն Կաշկուրևիչ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1929 |
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 26, 2013 (83 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Բելառուս |
Կրթություն | Բելառուսի արվեստի պետական ակադեմիա և Մինսկի Ա․ Գլեբովի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ, exlibrist, գծանկարիչ և նկարազարդող |
Թեմաներ | գրաֆիկա[1], Գրքապիտակ[1] և իլյուստրացիա[1] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բելառուսի նկարիչների միություն |
Զավակներ | Kaškurėvič, Ihar Arlenavič? |
Գծանկարչություն` հաստոցային, գրքային, էքսլիբրիս:
Գրքային արվեստ` ձևավորված գրքերը բազմիցս ցուցադրվել են հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում, մասնակցել մրցույթների և արժանացել պատվավոր բարձր պարգևների:
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1929 թվականի սեպտեմբերի 15-ին ծառայողի ընտանիքում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տարհանվել է Սարատով քաղաք: 1953 թվականին ավարտել է Մինսկի Ալեքսեյ Գլեբովի անվան պետական գեղարվեստական քոլեջը[2], այնուհետև` ուսումը շարունակել է Բելառուսի արվեստի պետական ակադեմիայի գծանկարչության բաժնում, որտեղ նրա ուսուցիչները եղել են Լեոնիդ Լեյթմանը, Վլադիմիր Սուխովերխովը, Պավել Լյուբոմուդրովը, Վիտալի Ցվիրկոն, Սեմյոն Գերուսը: Դիպլոմային աշխատանքը եղել է իսլանդացի հեղինակ` Հալդոր Լաքսնեսի «Ատոմակայան» վեպի նկարազարդումը: 1959-1969 թվականներին դասավանդել է Բելառուսի արվեստի պետական ակադեմիայում: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության, Բելառուսի նկարիչների միության անդամ:
1959 թվականից գեղարվեստական ցուցահանդեսների է մասնակցել[3]:
- Բելառուսի պետական մրցանակ (1972 թվական)
- Բելառուսի ժողովրդական նկարիչ (1973 թվական)
Գծանկարչական աշխատանքները ճանաչված են եղել ինչպես հետխորհրդային տարածքում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս:
Մահացել է 2013 թվականի օգոստոսի 26-ին, 84 տարեկան հասակում[4], թաղված է Մինսկի Արևելյան գերեզմանատանը:
Գրքերի ձևավորում
խմբագրել- Իրինա Մասլենիցինա, Նիկոլայ Բոգոդզյաժ` «Беларусь далетапісная», «Літаратура i мастацтва» հրատարակչություն[5]:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Пётра Василеўскі. Urbi et orbi — гораду і сьвету. // Дзеяслоў № 3(16),2005 Արխիվացված է Հունիս 19, 2013 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Арлен Кашкуревич: «Я всегда был диссидентом. То, что другим казалось ясным и светлым, для меня было чем-то трагическим»». Արխիվացված է օրիգինալից 2007-12-17-ին. Վերցված է 2010-12-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Памёр мастак Арлен Кашкурэвіч». Наша Ніва, 26 жнiўня 2013.
- ↑ Земли Беларуси до крещения Руси//РЭСПУБЛІКА — Новости Беларуси | Белорусские новости — № 137 (5049), 23 июля 2010(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Առլեն Կաշկուրևիչ
- Գրքային ցուցահանդեսները` Բելառուսի ազգային գրադարանում(չաշխատող հղում)
- Առլեն Կաշկուրևիչի աշխատանքները Արխիվացված է Մայիս 17, 2011 Wayback Machine-ի միջոցով: