Առեղծվածային պատահար Սթայլզում

վեպ

«Առեղծվածային պատահար Սթայլզում», Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը։ Գրվել է 1916 թվականին, հրապարակվել է 1920 թվականին։ Քրիստին վեպը նվիրել է իր մայրիկին[1]։

Առեղծվածային պատահար Սթայլզում
անգլ.՝ The Mysterious Affair at Styles
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրռոմանտիկ գեղարվեստական գրականություն և դետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո, Արթուր Հասթինգս և տեսուչ Ջեփ
Ստեղծման տարեթիվ1916
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՀաջորդԽորհրդավոր ախոյանը
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչՋոն Լեյն
Հրատարակման տարեթիվ1920
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/agatha-christie/the-mysterious-affair-at-styles
 The Mysterious Affair at Styles Վիքիպահեստում

Ագաթա Քրիստիի առաջին վեպը, առաջին գիրքը Էրքյուլ Պուարոյի, կապիտան Արթուր Հասթինգսի և տեսուչ Ջեպպայի մասին։ Գրված է կապիտան Հասթինգսի անունից։ Պահպանված են դասական դետեկտիվի բոլոր սկզբունքները («փակ սենյակ», թաքցնելու շատ բան ունեցող կասկածյալներ նույն շենքում, սխեմաներ, նախագծեր, հետաքննության անսպասելի շրջադարձներ)։

Բովանդակություն խմբագրել

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սթայլզ կալվածքում (Էսսեկս կոմսություն)։ Իրադարձությունները պատմում է կապիտան Արթուր Հասթինգսը, որը ճակատում վիրավորվելուց հետո իր վաղեմի բարեկամ Ջոն Քավենդիշի հրավերով հանգստանում էր Սթայլզ կալվածքում։ Նա դառնում է իրադարձությունների ականատեսը։ Հեղինակը առաջին անգամ ընթերցողին ծանոթացնում է ամենասիրված գրական կերպապներից մեկի՝ Էրքյուլ Պուարոյի հետ։

Գործողությունները կատարվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (դատելով սպանության օրվանից՝ 1917 թվականի հունիսի 17-ին)։ Անգլիայի արևելքում գտնվող Էսսեկս կոմսությունում։ Մի անգամ գիշերը Սթայլզի բնակիչները գտնում են տանտիրուհուն՝ Էմիլյա Ինգլտորպին՝ մահացած ստրիխինայի ուժեղ չափաբաժնից։ Ընտանիքի բարեկամը՝ Արթուր Հասթինգսը, ով վիրավորվելուց հետո գտնվում էր Սթայլզում, օգնության է կանչում իր լավ բարեկամին՝ բելգիացի էմիգրանտ Էրքյուլ Պուարոյին, ով բնակվում էր հարևան Սթայլզ Սենթ Մերի գյուղում։

Պուարոն ամենայն մանրամասնությամբ վերականգնում է մահացածի վերջին օրվա բոլոր մանրամասնությունները։ Նա իմանում է, որ այդ օրը մահացածը զրուցել է ինչ-որ մեկի, ենթադրվում է ամուսնու՝ Ալֆրեդ Ինգլտորպի կամ որդու՝ Ջոն Քավենդիշի հետ։ Մարդասպանը Ալֆրեդն էր, իր հանցակցի, Հովարդի հետ, ովքեր վաղեմի սիրահար զույգեր էին։

Գործող անձինք խմբագրել

Նշվում են բոլոր գործող անձինք, ովքեր թեկուզ մեկ խոսք ունեն։

Սթայլզի բնակիչները

  • Արթուր Հասթինգս - կապիտան
  • Ջոն Քավենդիշ
  • Լոուրենս Քավենդիշ - Ջոնի եղբայրը
  • Մերի Քավենդիշ - Ջոնի կինը
  • Էմիլի Ինգլտորպ - կալվածքի տիրուհին, Ջոնի և Լոուրենսի խորթ մայրը
  • Ալֆրեդ Ինգլտորպ - Էմիլիի ամուսինը
  • Ցինցիա Մերդոք - Էմիլիի պրոտեժեն
  • Էվելին Հովարդ - Էմիլիի գործընկերուհին
  • Դորքաս – տնտեսուհի
  • Էննի - սպասուհի
  • Էլիզաբեթ Ուելլզ - սպասուհի
  • Մաննինգ - այգեպան

Մյուս հերոսները

  • «Սվետիլո» - Ցիցինայի հոսպիտալի գործընկերը
  • Էրքյուլ Պուարո
  • Բաուերստայն - բժիշկ
  • Ուիլքինս - բժիշկ
  • Ուելլս - նոտար
  • Ալբերտ Մեյս - դեղագործի օգնական
  • ծեր գյուղացի
  • Տեսուչ Ջապպ - գլխավոր տեսուչ
  • Սամերհեյ - լեյտենանտ, Ջեպպի օգնականը
  • Լիսուեյզի դռնապանը
  • Ֆիլիփս - դատախազ
  • Էռնեստ Հևիվեզեր - փաստաբան
  • դատավոր

Գրաքննադատություն խմբագրել

Գրքի մեկնաբանությունը հրապարակվել է 1921 թվականի փետրվարի 3-ին Թայմս թերթում։ Այնտեղ համառոտ ներկայացվում է. «Վեպի միակ թերությունը կարելի է համարել այն, որ այն չափազանց խճճված է»։ Հետագա ակնարկներում նկարագրվում էր սյուժեն, իսկ վերջում ասվում. «Ասում են, որ սա հեղինակի առաջին վեպն է։ Նա գրազ է եկել՝ ասելով, որ կհորինի մի այնպիսի դետեկտիվ պատմություն, որ ընթերցողը մինչև վերջ չի կարողանա գուշակել, թե ով է հանցագործը։ Յուրաքանչյուր ընթերցող կարող է ասել, որ նա գրազը շահել է»[2]։

Էկրանավորում խմբագրել

1990 թվականի սեպտեմբերի 16-ին եթեր հեռարձակվեց «Ագաթա Քրիստիի Պուարոն» բրիտանական հեռուստասերիալը՝ նկարահանված վեպի հիման վրա ITV հեռուստաընկերության կողմից։ Էկրանավորումը բավականին մոտ է վեպին, չնայած որոշ կերպարներ բացակայում են[3]։

2005 թվականին BBC եթեր թողարկեց համանուն ռադիոներկայացում։ Պատմում է կապիտան Հասթինգսը։ Էրքյուլ Պուարոյի դերը կատարում է Ջոն Մոֆֆատտը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dedications in Works
  2. «The only fault this story has is that it is almost too ingenious». <…> «It is said to be the author’s first book, and the result of a bet about the possibility of writing a detective story in which the reader would not be able to spot the criminal. Every reader must admit that the bet was won». The Times Literary Supplement, February 3, 1921 (էջ 78)
  3. «Agatha Christie: Poirot» The Mysterious Affair at Styles (1990)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առեղծվածային պատահար Սթայլզում» հոդվածին։