Առաքել Կարապետի Օգանեզով (մարտի 3, 1907(1907-03-03), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 25, 1974(1974-05-25), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային զինվորական, խորհրդային բանակի գեներալ-մայոր (1953

Առաքել Օգանեզով
Ծնվել էմարտի 3, 1907(1907-03-03)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 25, 1974(1974-05-25) (67 տարեկան)
Մահվան վայրՍոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թիֆլիսի 26 կոմիսարների անվան Անդրկովկասյան ռազմահետևակային ուսումնարանը (1931), Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային առընթեր հրամկազմի կատարելագործման դասընթացները (19471931 թվականից ծառայել է 22-րդ դիվիզիայի 65-րդ հրաձգային գնդում, եղել դասակի, վաշտի, գնդի դպրոցի, գումարտակի հրամանատար։ 1939 թվականին փոխադրվել է Հեռավոր Արևելք, նշանակվել 191-րդ հրաձգային գնդի հրամանատարի օգնական, այնուհետև՝ կորպուսի շտաբի հետախուզական բաժնի պետ, հրաձգային գնդի հրամանատար, 1944 թվականի հոկտեմբերին՝ Հեռավոր-արևելյան ռազմաճակատի 15-րդ բանակի 260-րդ առանձին հրաձգային բրիգադի, 1945 թվականին՝ 361-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, մասնակցել Կայսերական ճապոնիայի դեմ ռազմական գործողություններին։ Օգանեզովի հրամանատարությամբ գործող դիվիզիան 1945 թ.օգոստոսին Մանջուրիայում գրավել է Ֆուցզին, Ցզյամուսի, Սանսին և Ֆանչժեն քաղաքները։ 1947 թվականից Օգանեզովը նշանակվել է միավորման հրամանատարի տեղակալ, 1948 թվականին՝ հրամանատար։ 1957 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2, Սուվորովի 3-րդ աստիճանի շքանշաններով։

Առաքել Օգանեզովը մահացել է 1974 թվականի մայիսի 25-ին, Սոչի քաղաքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. studio, 5165m. «Anunner.com - ԱՌԱՔԵԼ ՕԳԱՆԵԶՈՎ ԿԱՐԱՊԵՏԻ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 511