Միքայել Առաքելյան (անասնաբույծ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Առաքելյան (այլ կիրառումներ)
Միքայել Արշակի Առաքելյան (նոյեմբերի 7, 1905[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 30, 1983[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1959)։
Միքայել Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1905[1] Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1983[2] (77 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Շահումյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | անասնաբույժ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1957) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրել1933 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1944-1953 թվականներին եղել է Հայկական անասնաբուծության և կերարտադրության Գիտահետազոտական ինստիտուտի կենդանիների բուծման և ընտրասերման բաժնի վարիչ, 1965-1983 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գենետիկայի և կենդանաբանության ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են ինբրիդային դեպրեսիայի և հետերոզիսի կենսաբանական էության, անասնաբուծության մեջ դրանց արդյունավետ օգտագործման, կենդանիների միապտղության և բազմապտղության ժառանգման օրինաչափություններին, իմունոգենետիկայի առանձին խնդիրներին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=12529
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Առաքելյան (անասնաբույծ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 535)։ |