«Առաջին մարդը» (անգլ.՝ First Man), ռեժիսոր Դեմիեն Շազելի ամերիկյան կենսագրական դրամա՝ հիմնված Ջեյմս Ռ․ Հենսենի «Առաջին մարդը։ Նիլ Օ․ Արմսթրոնգի կյանքը» ստեղծագործության վրա։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայանալու է 2018 թվականի հոկտեմբերի 12-ին[4], ՌԴ-ում՝ նոյեմբերի 22ին[5]։

Առաջին մարդը
անգլ.՝ First Man
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և գրքերի էկրանավորում
ԹեմաԱպոլո 11 և Նիլ Արմստրոնգ
ՀիմքԱռաջին մարդը։ Նիլ Արմսթրոնգի կյանքը
Թվականհոկտեմբերի 12, 2018, հոկտեմբերի 11, 2018, նոյեմբերի 8, 2018[1] և հոկտեմբերի 18, 2018[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեմիեն Շազել
ՊրոդյուսերՈւիք Գոդֆրի, Մարթի Բոուեն, Դեմիեն Շազել և Ռայան Գոսլինգ
Սցենարի հեղինակՋոշ Սինգեր
ԴերակատարներՌայան Գոսլինգ, Քլեր Փոյ, Քորի Սթոլ, Քայլ Չենդլեր, Ջեյսոն Քլարք, Պատրիկ Ֆյուջիթ, Քիարան Հայնդս, Իթան Էմբրի, Շի Ուինգհեմ, Պաբլո Շրայբեր, Լուկաս Հաաս[3], Բրայան դ'Արսի Ջեյմս[3], Քորի Մայքլ Սմիթ[3], Ջ. Դ. Էվերմոր[3], Ուիլյամ Գրեգորի Լի[3], Բրեդի Սմիթ[3], Քրիստոֆեր Էբոթ, Օլիվիա Համիլթոն, Շոն Էրիկ Ջոնս, Քրիս Ուիլյամս, Սքայլերի Աստվածաշունչ, Գևին Ուորեն և Լեոն Բրիջիս
ՕպերատորԼինուս Սանդգրեն
ԵրաժշտությունՋասթին Հուրվից
ՄոնտաժԹոմ Քրոս
Պատմվածքի վայրՖլորիդա
ԿինոընկերությունUniversal Studios, DreamWorks, Temple Hill Entertainment և Perfect World Pictures
Տևողություն141 րոպե
Պաշտոնական կայքէջ
 First Man Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Սյուժեն պատմում է Նիլ Արմսթրոնգի կյանքը 1961-1969 թվականներին և ներկայացնում ՆԱՍԱ-ի՝ մարդուն Լուսին տեղափոխելու առաքելության իրական պատմությունը[6]։

Դերերում խմբագրել

  • Ռայան Գոսլինգ՝ Նիլ Արմսթրոնգ, ՆԱՍԱ-ի 2-րդ հավաքի աստղագնաց, «Ապոլոն-11»-ի հրամանատար, դարձել է առաջին մարդը, որ ոտք է դրել Լուսնի վրա։
  • Քլեր Փոյ՝ Ջենեթ Շերոն, Արմսթրոնգի առաջին կինը։
  • Քորի Սթոլ՝ Էդվին «Բազ» Օլդրին, ՆԱՍԱ-ի 3-րդ հավաքի աստղագնաց, «Ջեմինի» տիեզերանավերի գործակման ծրագրի մասնակից, «Ապոլոն-11»-ի լուսնային մոդուլի օդանավորդ և երկրորդ մարդը Լուսնի վրա։
  • Քայլ Չենդլեր՝ Դոնալդ «Դիք» Սլեյթոն, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, ՆԱՍԱ-ի 1-ին հավաքի աստղագնաց, տիեզերական նախապատրաստությունից ժամանակավոր հեռացումից հետո դարձել է ՆԱՍԱ-ի Աստղագնացների կառավարման առաջին ղեկավար։ Հետագայում՝ «Սոյուզ-Ապոլոն» թռիչքի մասնակից։
  • Ջեյսոն Քլարք՝ Էդվարդ Ուայթ, ՆԱՍԱ-ի 2-րդ հավաքի աստղագնաց, առաջին ամերիկացին բաց տիեզերքում։ Մահացել է «Ապոլոն-1» տիեզերանավի փորձարկումների ժամանակ։
  • Շի Ուիգհեմ՝ Վիրջիլ Այվեն Գրիսոմ, ՆԱՍԱ-ի 1-ին հավաքի աստղագնաց, «Մերկուրի» և «Ջեմինի» տիեզերանավերի գործարկման ծրագրերի մասնակից։ Մահացել է«Ապոլոն-1» տիեզերանավի փորձարկումների ժամանակ։
  • Ջոն Բերնթալ՝ Դևիդ Սքոթ, ՆԱՍԱ-ի 3-րդ հավաքի աստղագնաց, Արմսթրոնգի հետ միասին կատարել են առաջին թռիչքը «Ջեմինի-8» տիեզերանավով, որի ժամանակ նրանք պատմության մեջ առաջին անգամ անօդաչու թիրախի հետ ձեռքով ծայրակցում կատարեցին։ Դարձել է յոթերորդ մարդը Լուսնի վրա՝ որպես «Ապոլոն-15»-ի հրամանատար։
  • Բրայան Դ’Արսի Ջեյմս՝ Ջոզեֆ Ա․ Ուոքեր, Արմսթրոնգի ղեկավարը, որը իրականացրել է երկու ենթաուղեծրային տիեզերական թռիչք[7]։
  • Պաբլո Շրայբեր՝ Ջեյմս Արթուր Լովել, ՆԱՍԱ-ի 2-րդ հավաքի աստղագնաց, «Ջեմինի» տիեզերանավերի գործակման ծրագրի մասնակից։ «Ապոլոն-8» տիեզերանավի թիմային մոդուլի օդանավորդ։ Հետագայում՝ «Ապոլոն-13»-ի հրամանատար։ Դարձել է այն երեք աստղագնացներից մեկը, որ թռիչք է կատարել Լուսին երկու անգամ, սակայն այդպես էլ չի գտնվել նրա մակերևույթի վրա[8]։
  • Պատրիկ Ֆյուջիթ՝ Էլիոթ Սի, ՆԱՍԱ-ի 2-րդ հավաքի աստղագնաց, «Ջեմինի-9» տիեզերանավի առաջին հիմնական անձնակազմի անդամ։ Մահացել է 1966 թվականին անձնակազմի ապագա ղեկավար և իր գործընկեր Չարլզ Բասեթի հետ մասին, երբ նրանց կողմից գործարկվող ռեակտիվ ինքնաթիռը Սենթ Լուիսում մխրճվել էր McDonnell Aircraft-ի մեջ։
  • Քորի Մայքլ Սմիթ՝ Ռոջեր Չաֆի, ՆԱՍԱ-ի 3-րդ հավաքի աստղագնաց, մահացել է «Ապոլոն-1» տիեզերանավի փորձարկումների ժամանակ[9]։
  • Սքայլեր Բիբլի՝ Ռիչարդ Գորդոն, ՆԱՍԱ-ի 3-րդ հավաքի աստղագնաց, «Ջեմինի» տիեզերանավերի գործակման ծրագրի մասնակից։ «Ապոլոն-12» տիեզերանավի թիմային մոդուլի օդանավորդ[10].
  • Լուկաս Հաաս՝ Մայքլ Քոլինզ, ՆԱՍԱ-ի 3-րդ հավաքի աստղագնաց, «Ջեմինի» տիեզերանավերի գործակման ծրագրի մասնակից։ «Ապոլոն-11» տիեզերանավի թիմային մոդուլի օդանավորդ։
  • Ջ. Դ. Էվերմոր՝ Քևրիստոֆեր Ք․ Քրաֆթ կրտսեր, ՆԱՍԱ-ի թռիչքների գծով առաջին տնօրենը, որը ղեկավարում էր առաջին տիեզերական թռիչքը Ամերիկայում, առաջին ուեղծրային թռիչքը, ինչպես նաև «Ջեմինի-4» առաքելությունը։
  • Ջոն Դևիդ Ուեյլեն՝ Ջոն Գլեն, ՆԱՍԱ-ի 1-ին հավաքի աստղագնաց, առաջին ամերիկացին, որը կատարել է ուղեծրային տիեզերական թռիչք։
  • Բեն Օուեն՝ Ջոն Հոջ, ՆԱՍԱ-ի թռիչքների տնօրեն, որը պատասխանատու էր «Ջեմինի-8» տիեզերանավրի առաքելության ղեկավարմամբ։

Արտադրություն խմբագրել

2003 թվականին Քլինթ Իսթվուդը և Warner Bros. գնեցին Նիլ Արմթսթրոնգի «First Man: The Life of Neil A. Armstrong» կենսագրությունը՝ գրված Ջեյմս Ռ․ Հանսենի կողմից։ Ավելի ուշ իրավունքները գնեց Universal Pictures ընկերությունը, որը պլանավորում էր «First Man» անվանումով ֆիլմ նկարահանել։

2015 թվականի նոյեմբերի 24-ին հայտարարվեց, որ Ռայան Գոսլինգն ընտրվել է որպես գլխավոր դերակատար, իսկ Դեմիեն Շազելը՝ ռեժիսոր[11]։ 2017 թվականի մարտին հայտարարվեց, որ ֆիլմը կթողարկվի 218 թվականի հոկտեմբերի 12-ին[12]։

2017 թվականի մայիսին Քլեր Ֆոյը բանակցություններ էր վարում ֆիլմում նկարահանվելու համար[13]։ Հունիսին դերասանական կազմից միացան Քայլ Չենդլերը, Քորի Սթոլը և Ջեյսոն Քլարքը[14][15][16]։ Հուլիսի 15-ին Շի Ուիգհեմը միացավ ֆիլմին, իսկ Քլեր Ֆոյի դերը հաստատվեց[17]։ Օգոստոսի 30-ին դերասանական կազմին միացավ նաև Ջոն Բերնթալը[18], իսկ մեկ ամիս անց իր մասնակցությունը հաստատեց նաև Բրայան Դ’Արսի Ջեյմսը[7]։

Նկարահանումներ խմբագրել

Հիմնական նկարահանումները սկսվել են Ատլանտայում, Ջորջիա, 2017 թվականի հոկտեմբերի վերջին և ավարտվել են 2018 թվականի փետրվարին[19][20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.imdb.com/title/tt1213641/releaseinfo
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Ashley Lee (3/7/2017). «Universal Sets Ryan Gosling's Neil Armstrong Biopic for Fall 2018 Debut». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  5. «Кинобизнес / ПЕРВЫЙ ЧЕЛОВЕК». Кинобизнес (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  6. Adam Chitwood (2017 թ․ հոկտեմբերի 20). «Check Out Synopses for 2018 Universal Films 'Jurassic World 2', 'The Purge 4', and More». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  7. 7,0 7,1 Edward Douglas (2017 թ․ սեպտեմբերի 29). «"Spotlight" Star Brian d'Arcy James Lands on Damien Chazelle's Moon Movie "First Man"». The Tracking Board (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  8. D'Alessandro, Anthony (2017 թ․ հոկտեմբերի 3). «Damien Chazelle Astronaut Movie 'First Man' Finds Its Jim Lovell». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  9. D'Alessandro, Anthony (2017 թ․ հոկտեմբերի 17). «'Gotham's Cory Michael Smith Joins 'First Man's Space Crew». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  10. N'Duka, Amanda (2017 թ․ հոկտեմբերի 27). «Skyler Bible Joins 'First Man'; Freddie Stroma Cast In 'Second Act'; Jonathan Goldsmith Boards 'Mamma Mia' Sequel». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  11. Jr, Mike Fleming (2015 թ․ նոյեմբերի 24). «Ryan Gosling Orbiting Damien Chazelle's Neil Armstrong Movie At Universal?». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  12. D'Alessandro, Anthony (2017 թ․ մարտի 7). «Universal's Damien Chazelle-Ryan Gosling Moon Landing Pic 'First Man' To Set Down In Fall 2018». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  13. Borys Kit (2017 թ․ մայիսի 15). «Claire Foy in Early Talks to Star in 'The Girl in the Spider's Web'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  14. Jr, Mike Fleming (2017 թ․ հունիսի 20). «Kyle Chandler To Play Astronaut Deke Slayton In Damien Chazelle's 'First Man'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  15. Rebecca Ford (6/20/2017). «Corey Stoll to Play Buzz Aldrin in 'First Man'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  16. Borys Kit (6/21/2017). «Jason Clarke in Talks to Join Damien Chazelle's Neil Armstrong Biopic 'First Man' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  17. Jeff Sneider (2017 թ․ հուլիսի 13). «Shea Whigham in Negotiations to Join Ryan Gosling in Damien Chazelle's "First Man" (Exclusive)». The Tracking Board (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  18. Jr, Mike Fleming (2017 թ․ օգոստոսի 30). «Jon Bernthal Wraps Steve McQueen's 'Widows', Eyes Damien Chazelle's 'First Man'». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  19. Cassie Carpenter (2017 թ․ հոկտեմբերի 24). «Yee-haw! Ryan Gosling practices his lassoing skills on the Atlanta set of Neil Armstrong biopic First Man». Daily Mail. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  20. Etan Vlessing (8/30/2017). «Jon Bernthal Boards Damien Chazelle's Neil Armstrong Biopic 'First Man'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջին մարդը (ֆիլմ, 2018)» հոդվածին։