Աջա Նաոմի Քինգ
Աջա Նաոմի Քինգ (անգլ.՝ Aja Naomi King, հունվարի 11, 1985, Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է ABC-ի «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» սերիալում խաղացած Միքայելա Փրաթի դերով:
Աջա Նաոմի Քինգ անգլ.՝ Aja Naomi King | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 11, 1985 (36 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
Կրթություն | Եյլի դրամայի դպրոց և Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Կյանք և կարիերաԽմբագրել
Քինգը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան և ավարտել է Եյլի համալսարանը, որտեղ խաղացել է բազմաթիվ թատերական բեմադրություններում, ապա նկարահանվել է մի շարք կարճամետրաժ ֆիլմերում, ինչը նրան դերեր է բերել «Կապույտ արյուն» և «Շահագրգիռ անձ» հեռուստասերիալներում[1]:
2012 թվականին Քինգը ստացել է The CW հեռուստաալիքի «Բժիշկ Էմիլի Օուենս» սերիալի գլխավոր դերերից մեկը, որը փակվել է առաջին եթերաշրջանից հետո: Ապա նկարահանվել է «Սոխային նորությունների կայսրություն» կատակերգական պիլոտում[2], «Չորս» անկախ ֆիլմում կանացի դերի կատարման համար արժանացել է քննադատների գովասանքին[3][4]: 2014 թվականին նկարահանվել է ABC-ի «Սև արկղ» սերիալում: Ավելի ուշ Քինգը ստացել է ABC-ի Շոնդա Ռայմսի «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» սերիալի գլխավոր դերերից մեկը[5]: 2015 թվականին ստացել է «Ազգի ծնունդը» պատմական կինոֆիլմի (որը հիմնված էր 1831 թվականի Նեթ Թյորների ղեկավարությամբ ստրուկների ապստամբության վրա) գլխավոր կանացի դերը: Ֆիլմում նաև ներգրավված են եղել Նեյթ Պարկերը, Օնժանյու Էլիսը, Արմի Համերը և Գեբրիել Յունիոնը[6]:
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2010 | Եվա | Eve | դերասանուհի | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Աղջիկները վտանգի մեջ | Damsels in Distress | Պոլի | |
2013 | Չորս | Four | Էբիգեյլ | Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցանակ Լավագույն դերասանական կազմի համար |
2013 | 36 սրբեր | 36 Saints | Ջոան | |
2014 | Դժկամ պրոֆեսորը | The Reluctant Professor | Ռոզա | |
2015 | Վերադարձ | Reversion | Սոֆի Քլի | |
2016 | Ազգի ծնունդը | The Birth of a Nation | Չերրի |
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2010 | Կապույտ արյուն | Blue Bloods | Դենիս | «Samaritan» էպիզոդ |
2012 | Շահագրգիռ անձ | Person of Interest | Լիզա | «Wolf and Cub» էպիզոդ |
2012-2013 | Բժիշկ Էմիլի Օուենս | Emily Owens M.D. | Կասանդրա Կոպելսոն | Կանոնավոր դեր 13 էպիզոդում |
2013 | Սոխային նորությունների կայսրություն | Onion News Empire | Ջիլիան | Պիլոտ |
2013 | Սև ցուցակ | The Blacklist | Էլիզա Ռուբեն | «Frederick Barnes» էպիզոդ |
2014 | Սև արկղ | The Black Box | Ալի Հինսլի | Կանոնավոր դեր 8 էպիզոդում |
2014-մեր օրեր | Ինչպես խուսափել սպանության համար պատժից | How To Get Away With Murder | Միքայելա Փրաթ | Կանոնավոր դեր NAACP Image Award մրցանակ դրամատիկական սերիալում երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Aja Naomi King: Biography»։ TV Guide։ Վերցված է 2014-01-29
- ↑ Tambay A. Obenson (14 февраля 2013)։ «Aja Naomi King Joins Cast Of Amazon Studios Comedy Pilot 'The Onion Presents: The News'»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2014-01-29։ «Indiewire Television»
- ↑ Adam Fendelman (18 сентября 2013)։ «Film Review: Great Performances Anchor Melancholy ‘Four’»։ Hollywood Chicago։ Վերցված է 2014-01-29
- ↑ Jai Tiggett (13 сентября 2013)։ «Review: Contained Drama 'Four' Explores Issues of Identity and Secrecy»։ ShadowAndAct։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2014-01-29
- ↑ Nellie Andreeva (6 февраля 2014)։ «Aja Naomi King Cast In ABC Pilot ‘Murder’, Arden Myrin in NBC’s ‘Bad Judge’»։ Deadline.com։ Վերցված է 2014-02-06
- ↑ Dave McNary (9 апреля 2015)։ «Aja Naomi King Joins Armie Hammer in Nat Turner Biopic»։ Variety։ Վերցված է 2015-04-10