Ապոլլոնի տաճարը Բասքում

Ապոլլոնի տաճարը Բասքում, տաճար՝ կառուցված Ք.ա. 430 թվականին Պելոպոնեսում՝ Արկադիայի լեռներում, Ֆիգալիա քաղաքի բնակիչների համար։ Սրանով ավարտվում է Պերիկլեսյան ժամանակաշրջանի ճարտարապետության գերագույն ծաղկման շրջանը։ Տաճարի հեղինակն է Իկտինոսը։

Ապոլլոնի տաճարը Բասքում
հուն․՝ Ναός Επικούριου Απόλλωνα
Partial view of the temple
Հիմնական տվյալներ
Տեսակհնագիտական հուշարձան, հին հունական տաճար և ավերակներ
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունOichalia Municipality?
ՏարածաշրջանՀունաստան Պելոպոնես Արկադիայի լեռներ
Հիմնական ամսաթվերըմ. թ. ա. 420[1]
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն[2]
ՆվիրվածԱպոլլոն Էպիկուր
ՃարտարապետԻկտինոսը
ՃարտարագետԿալլիմախ (քանդակագործ)
Ճարտարապետական ոճՕրդեր
Կառուցման սկիզբՔ․ա․ 430 թվական
Կառուցման ավարտՊերիկլեսյան ոսկեդար
ՀիմնադրվածՖիգալիա քաղաքի բնակչության համար
Շինանյութմարմարանման կրաքար
Քարտեզ
Քարտեզ
 Temple of Apollo Epicurius at Bassae Վիքիպահեստում

Շինանյութ խմբագրել

Տաճարը հիմնականում կառուցված է մարմարանման կրաքարից (բացառությամբ առանձին մանրամասներից, որոնք մարմարից են)։ Դորիական պերիպտերոս է՝ խիստ ձգձգված ցելլայով, 6×15 սյուներով և 14,6 × 38,3 մ չափով։

Կառուցվածք խմբագրել

 
Ապոլլոնի տաճարը

Չնայած արտաքին ճարտարապետության զուսպ ձևերին, տաճարի ինտերիերին բնորոշ է տարածական հարուստ լուծումը։ Ցելլայի երկայնական պատերից դուրս են գալիս կիսալուսնաձև վերջավորված 5 զույգ որմնասյուներ։ Սրանք առաջացնում են չորս զույգ խորշեր։ Տաճարի առանցքի վրա՝ ետևում, տեղավորված է կորնթական օրդերի առանձին մի սյուն, որը այս օրդերի առաջին, ամենահին կիրառության նմուշն է։ Տեղում պահպանվել է միայն խարիսխը և գտնվել են խոյակի բեկորները։ Տաճարը կառուցվել է ավելի հին տաճարի տեղում։

Ապոլլոն Էպիկուրի տաճարը Բասքում այն հազվագյուտ հուշարձաններից է, որի մեջ կիրառվել են հունական երեք օրդերները (դորիական օրդեր, կորնթական օրդեր, հոնիական օրդեր)։ Դորիականը կիրառվել է արտաքին սյունասրահում, հոնիականը՝ ներքին պատերի ելուստներում, կորնթականը՝ որպես առանձին սյուն։ Ճարտարապետ Իկտինոսի մեզ հայտնի երեք գործերը՝ Պարթենոնը, Թելեստերիոնը և Բասոսի տաճարը, վկայում են ստեղծագործական անհատականության ու մշտապես որոնող նորարարական ձգտման մասին, հատկանիշներ, որոնք արտահայտվել են կորնթական նոր օրդերի ստեղծմամբ, շենքերի ինքնատիպ հորինվածքներով, քանդակների համարձակ արմատավորմամբ[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://odysseus.culture.gr/h/3/gh351.jsp?obj_id=6664
  2. Համաշխարհային ժառանգության պաշտոնական կայք
  3. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն, Երևան, 1978

Արտաքին հղումներ խմբագրել