Իկտինոս (հուն․՝ Ἰκτῖνος, մ.թ.ա. 5-րդ դար, Հին Աթենք, Ատիկա, Հունաստան - անհայտ, Հին Աթենք, Ատիկա, Հունաստան), հույն ճարտարապետ։ Աթենքում կառուցել է Պարթենոնը (մ. թ. ա. 447-438, Կալիկրատեսի հետ) և Պերիկլեսի օդեոնը, Էլեֆսիսում՝ Տելեստերիոնը (մ. թ. ա. 430-ական թվականներին), Բասքում՝ Ապոլլոնի տաճարը (մ. թ. ա. մոտ 430)։ Իկտինոսը նորարարորեն կիրառել է օրդերային համակարգը ճարտարապետական նոր կերպարներ ստեղծելու համար։ Իկտինոսի ճարտարապետությանը բնորոշ են պլաստիկությունը, դորիսյան և հոնիական ձևերի օրգանական միահյուսումը։