Ապոլին Տրաորե
Ապոլին Տրաորե (անգլ.՝ Apolline Traoré, 1976, Ուագադուգու, Republic of Upper Volta), բուրկինացի ժամանակակից կինոռեժիսոր
Ապոլին Տրաորե | |
---|---|
Ծնվել է | 1976 |
Ծննդավայր | Ուագադուգու, Republic of Upper Volta |
Կրթություն | Էմերսոն քոլեջ (1998)[1] և Նյու Յորքի կինոակադեմիա[1] |
Քաղաքացիություն | Բուրկինա Ֆասո |
Մասնագիտացում | կինեմատոգրաֆ, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր |
IMDb | ID ID 1033205 |
Կենսագրություն խմբագրել
Ապոլին Տրաորեն ծնվել է 1976 թվականին, Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում, դիվանագետի ընտանիքում։ Հոր մասնագիտությունը հնարավորություն է ընձեռել, որ նա այցելի աշխարհի տարբեր վայրեր։ Ապոլինը 17 տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և նա սկսել է սովորել Բոստոնի Էմերսոն քոլեջում, որն արվեստի և հաղորդակցության ասպարեզի լավագույն կրթօջախի համբավ էր վայելում[2][3]։
2000-ական թվականներին Ապոլին Տրաորեն նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ «Տգիտության գինը» (The Price of Ignorance, 2000 թ.), որը պատմում է բռնաբարության զոհ դարձած մի բոստոնցու մասին, և «Կունադի»-ն (Kounandi, 2003), որն ընտրվել էր Տորոնտոյի 2004 թվականի միջազգային կինոփառատոնում որպես մրցութային ֆիլմ ցուցադրվելու համար։ 2004 թվականին էլ նկարահանել է իր առաջին գեղարվեստական կինոնկարը, որը կրում էր «Լուսնալույսի տակ» (Sous la clarté de la lune) վերնագիրը[2]։
2005 թվականին Ապոլին Տրաորեն վերադարձել է Բուրկինա Ֆասո և սկսել է աշխատել բուրկինացի անվանի կինոռեժիսոր Իդրիսա Ուեդրաոգոյի հետ[3]։ 2008-ին նկարահանել է «Կտակ» (Le testament) հեռուստասերիալը։
Ապոլին Տրաորեի լավագույն գեղարվեստական ֆիլմերը, որոնք ճանաչում ու համբավ են բերել նրան, երկուսն են՝ Moi Zaphira-ն (2013)[4] և Frontières-ը (2018), որը երկու մրցանակ է շահել 2017 թվականի փետրվարին Ուագադուգուում անցկացված Fespaco կինոփառատոնում[3][5]։
Ֆիլմագրություն խմբագրել
- Desrances (2019)
- Borders (2017)
- Moi Zaphira (2013)
- La testament (2008)
- Sous la clarté de la lune (2004)
- Korundai (2004)
- Monia et Rama (2002)
- The Price of Ignorance (2000)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Hoffman R. LinkedIn — 2003.
- ↑ 2,0 2,1 Brière, Jean-François (2008 թ․ հունվարի 1). Dictionnaire des cinéastes africains de long métrage (ֆրանսերեն). KARTHALA Editions. ISBN 9782811142506.
- ↑ 3,0 3,1 3,2 «Quatuor complice aux "Frontières"». Libération.fr (ֆրանսերեն). 2018 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
- ↑ «"Moi Zaphira", Bravo Apolline Traoré ! - RFI». RFI Afrique (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
- ↑ «" Frontières " : mélodrame et libre circulation des biens» (ֆրանսերեն). 2018 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլին Տրաորե» հոդվածին։ |