Ապաֆի Միքայել Բ (անգլ.՝ Apaffi Mihaly II), Տրանսիլվանիայի իշխան (1690—1713)։ Հոր՝ Ապաֆի Միքայել Ա-ի մահից հետո ուներ լոկ անվանական իշխանություն։ Վիեննայի արքունիքից նրա կախումը ուժեղացել է հատկապես 1699 թվականին, Կարլովիցի պայմանագիրից հետո։ Ապաֆի Միքայել շարունակել է հայերի նկատմամբ իր հոր քաղաքականությունը։ 1696 թվականի փետրվար 7-ի հրամանագրով Բաշդբալով գյուղում (տես Եղիսաբեթուպոլիս) հաստատված հայերին թույլատրել է ընտրել իրենց դատավորին, պահպանել իրենց դավանանքը, ազատ առևտուր անել։ Հայերն իրավունք ունեին հարկ եղած դեպքում ուղղակի դիմել իշխանին։ 1700 թվականի հուլիսի 26-ին Ապաֆի Միքայելի կինը՝ Կատարինե Բետլեն իշխանուհին, իր պաշտոնյաներին կարգադրել է, նկատի ունենալով հայերի ծառայություններրը, նրանց չնեղել և տոնավաճառների ժամանակ թույլ տալ առևտուր անել ցանկացած տեղում։ 1712 թվականին Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ առաջնորդ Օքսենտ Վրզարյան վարդապետը ցանկացել է Բաշդբալովի հայերին տեղափոխել իր հիմնած Գեռլա քաղաքը, որտեղ նրանք պետք է կաթոլիկություն ընդունեին։ Հայերը դիմել են այն ժամանակ Վիեննայում գտնվող Ապաֆի Միքայելին, որը Լեոպոլդ կայսրից խնդրել է թույլ տալ հայերին չտեղաշարժել։ Կայսրը 1712 թվականի նոյեմբերի 25-ի իր գրությամբ հարգել է այդ խնդրանքը։ Ապաֆի Միքայելի հովանավորությունը նպաստել է, որ հայերը կառուցեն Եղիսաբեթուպոլիս քաղաքը, որտեղ և պահպանել են իրենց դավանանքը մինչև 1731 թվական։

Ապաֆի Միքայել Բ
հունգ.՝ Apafi Mihály
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1676(1676-10-13) կամ 1677[1]
ԾննդավայրԱլբա Յուլիա, Տրանսիլվանիա իշխանություն
Մահացել էփետրվարի 1, 1713(1713-02-01) կամ փետրվարի 11, 1713(1713-02-11)[1]
Մահվան վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[2]
Գերեզմանfortified Lutheran church of Mălâncrav
ՔաղաքացիությունՏրանսիլվանիա իշխանություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինKatalin Bethlen?
Ծնողներհայր՝ Ապաֆի Միքայել Ա[1], մայր՝ Աննա Բորնեմիսցա
Զբաղեցրած պաշտոններPrince of Transylvania?
 Michael II Apafi Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Апафи, Михаил II (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 886.
  2. Апафи (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 400.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապաֆի Միքայել Բ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 508