Ապարանք (Խիզանի գավառ)

գյուղ Մեծ Հայքի Մոկք աշխարհում, Խիզան գավառակում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապարանք (այլ կիրառումներ)

Ապարանք, գյուղ Մեծ Հայքի Մոկք աշխարհում, այնուհետև գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում, Վանա լճից հարավ-արևմուտք, Մամրտանքի գավառում, լեռնային դժվարամատույց վայրում։

Գյուղ
Ապարանք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽիզանի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն300 մարդ (XX դարսկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունապարանքեցի
Ժամային գոտիUTC+3

XX դարի սկզբին ուներ 40 տուն՝ մոտ 300 հայ բնակիչներով։ 1850-ականներին ուներ 60 տուն, իսկ 1909 թվականին 18 տուն հայ բնակիչ։

Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Ապարանքում կար եկեղեցի (Ս. Աստվածածին) և նախակրթական վարժարան։

Գյուղի մոտ էին գտնվում «Ապարանից Ս. Խաչ» վանքը և հին բնակավայրի մնացորդներ։ Հիշյալ վանքից հնում մասունք է փոխադրվել պատմական Հայաստանի Նիգ գավառի Քասաղ կենտրոնը, որի համար էլ վերջինս X դարից անվանվել է Ապարան։

Ապարանքում է ծնվել եկեղեցական գործիչ, բանաստեղծ ու վիպասան Սեմեոն Ապարանեցին։

Ապարանքն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասին հաջողվել է փրկվել կոտորածներից և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 309

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 505