Ապավեն Պողոսյան

հայ մանկավարժ

Ապավեն Սարգսի Պողոսյան (1923, Տոլորս, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ապավեն Պողոսյան
Ծնվել է1923
ԾննդավայրՏոլորս, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1952)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ապավեն Պողոսյանը ծնվել է 1923 թվականին, Սիսիանի շրջանի Տոլորս գյուղում։ 1941 թվականին ավարտել է Բռնակոթի միջնակարգ դպրոցը, դեկտեմբերին զորակոչվել է Կարմիր բանակ։

Պողոսյանը 89-րդ հայկական դիվիզիայի 400-րդ հրաձգային գնդում մարտնչել է հայրենիքի ազատության համար մինչև հաղթանակը` 1945 թվականի մայիսը։ 1942 թվականին Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում կռվել է Գրոզնի քաղաքի պաշտպանության համար։ Այն դասակը, որի կազմում Պողոսյանը մասնակցել է մարտերին, պայթեցրել է Թերեք գետի վրայի կամուրջը, փակել հակառակորդի ճանապարհը, մասնակցել է Հյուսիսային Կովկասի բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը։ 89-րդ հայական դիվիզիան մասնակցել է Ղրիմի ազատագրմանը, նրա շարքերում Պողոսյանը գրոհել է ֆաշիստական բարբարոսների կրակակետերի ու խրամատների վրա[1]։

Պողոսյանը Բեռլինը գրավող հայորդիների շարքում մարտերով հասել է Բեռլին։ Հրամանատարության առաջադրանքները օրինակելիորեն կատարելու համար պարգևատրվել է «Խիզախության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և այլ մեդալներով[1]։

Մեծ հաղթանակից հետո Պողոսյանը զորացրվել է բանակից և անմիջապես անցել մանկավարժական աշխատանքի։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։ Աշխատել է Էջմիածնի շրջանի Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում։ Դասավանդել է աշխարհագրություն[1]։

Պարգևներ խմբագրել

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել