Աշոտ Սարիբեկյան

խորհրդային ֆուտբոլիստ

Աշոտ Գուրգենի Սարիբեկյան (մայիսի 6, 1932(1932-05-06), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 15, 2020(2020-07-15), Երևան, Հայաստան), Իժևսկի «Զենիթ» թիմի խորհրդային ֆուտբոլիստ, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի թիմերի կազմում ֆուտբոլի ԽՍՀՄ չեմպիոն, ՀԽՍՀ ֆուտբոլի վաստակավոր մարզիչ, Արարատի վարպետների թիմի մարզիչ, ՀԽՍՀ-ում մանկա-պատանեկան ֆուտբոլի հիմնադիրներից։ Եղել է այնպիսի հայտնի ֆուտբոլիստների մարզիչ, ինչպիսիք են՝ Սուրեն Մարտիրոսյանը, Խորեն Հովհաննիսյանը, Աշոտ Խաչատրյանը։

Աշոտ Սարիբեկյան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1932(1932-05-06)
Ծննդավայր Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ հուլիսի 15, 2020(2020-07-15) (88 տարեկան)
Մահվան վայր Երևան, Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1932 թվականի մայիսի 6-ին, Թբիլիսիում։ Հայրը՝ Գուրգեն Սահակի Սարիբեկյանը մահացել է 1942 թվականին Ստալինգրադի ճակատամարտում, երբ Աշոտը 10 տարեկան էր։ Երեք երեխաներին մեծացրել է մայրը՝ Արշանուշ Սամսոնի Սարիբեկյանը։ 1948 թվականին Աշոտը տեղափոխվել է Երևան՝ շարունակելու ֆուտբոլային կարիերան։ 1948-1951 թվականներին սովորել է Մռավյանի անվան դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։ 1955-1957 թվականներին եղել է Իժևսկի «Զենիթ» թիմի կիսապաշտպան։ 1958 թվականին Հայաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի ազգային հավաքականի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Մարզչական գործունեությունը սկսել է 1959 թվականին ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցում, որը ղեկավարել է 1978-1981 թվականներին։ 1981 թվականին դարձել է Երևանի Արարատ ֆուտբոլային թիմի մարզիչ։ Այդտեղ մեկ տարի աշխատելուց հետո 1982 թվականին դարձել է Էդվարդ Գրիգորյանի անվան մանկապատանեկան ֆուտբոլի մարզադպրոցի փոխտնօրեն։ 1984 թվականին նրա գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։

Մահացել է 2020 թվականի հուլիսի 15-ին, Երևանում[1][2][3]։

Պարգևներ խմբագրել

1976 թվականին Սարիբեկյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կյանքից հեռացել է վաստակավոր մարզիչ Աշոտ Գուրգենի Սարիբեկյանը
  2. «Կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի նշանակալից դեմքերից մեկը՝ Խորհրդային Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշոտ Սարիբեկյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ». shamshyan.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  3. ՄԱՄՈՒԼ․ամ. «Կյանքից հեռացել է վաստակավոր մարզիչ Աշոտ Սարիբեկյանը (լուսանկար)». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.