Սուրիկ Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրիկ Լևոնի Մարտիրոսյան (ավելի հայտնի որպես Սուրեն Մարտիրոսյան, մարտի 18, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 2019[1], Երևան, Հայաստան), խորհրդային և հայ նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Սուրիկ Լևոնի Մարտիրոսյան | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1949 | ||
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ | ||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 9, 2019[1] (70 տարեկան) | ||
Մահվան վայր | Երևան, Հայաստան | ||
Դիրք | Պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1966-1977 1978 1978-1979 |
![]() ![]() ![]() | 140 (1) | |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերան
խմբագրելՀայկական ֆուտբոլի սան է։ Կարիերայի մեծ մասն անց է կացրել Երևանի «Արարատ»ում, որի կազմում 1966-1977 թթ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 140 խաղի, խփել 1 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, արծաթե մեդալակիր, կրկնակի գավաթակիր։ Մասնակցել է 13 եվրագավաթային խաղի։
1978-1979 թթ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբում՝ Աբովյանի «Կոտայք» ակումբում, ապա Ստեփանակերտի «Ղարաբաղ»ում։
1987-1989 թթ. եղել է Երևանի «Արարատի» մարզիչ։ 2003 թ. աշխատել է գործարանի տնօրենի տեղակալ։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։
Նվաճումները
խմբագրել- ԽՍՀՄ չեմպիոն՝ 1973
- ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր՝ 1976 (գարուն)։
- ԽՍՀՄ գավաթակիր՝ 1973, 1975։
- Ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ թիվ 2 (1973)։