Խորեն Հովհաննիսյան

հայ ֆուտբոլիստ

Խորեն Հովհաննիսյան (հունվարի 10, 1955(1955-01-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ։

Football pictogram.svg
Խորեն Հովհաննիսյան
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1955(1955-01-10)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան

Խորեն Հովհաննիսյանը բարձրակարգ տեխնիկայի տեր ֆուտբոլիստ է, խաբսի և փոխանցման վարպետ, գրոհների հմուտ կազմակերպիչ և դիպուկ հարվածող։ Լավագույներից մեկը հայկական ֆուտբոլում։

Խորեն Հովհաննիսյանի որդին է ֆուտբոլիստ Ժորա Հովհաննիսյանը։

ԿարիերանԽմբագրել

ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976 թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-1984 թթ.-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։

Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, ղեկավարել Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-1997 թթ.-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը[2]։

2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ։

2010 թ. մայիսի 24-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[3]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Գոլեր հավաքականի կազմումԽմբագրել

Տարեթիվ Մրցավայր Հակառակորդ Հաշիվ Ժամանակ Առաջնություն
1 15 հոկտեմբերի 1980 Մոսկվա, ԽՍՀՄ   Իսլանդիա 5-0 39՝ Աշխարհի առաջնություն 1982
2 15 հոկտեմբերի 1980 Մոսկվա, ԽՍՀՄ   Իսլանդիա 5-0 58՝ Աշխարհի առաջնություն 1982
3 4 դեկտեմբերի 1980 Մար-դել-Պլատա, Արգենտինա   Արգենտինա 1-1 21՝ Ընկերական հանդիպում
4 14 ապրիլի 1982 Բուենոս Այրես, Արգենտինա   Արգենտինա 1-1 69՝ Ընկերական հանդիպում
5 1 հուլիսի 1982 Բարսելոնա, Իսպանիա   Բելգիա 1-0 48՝ ԱԱ Եզրափակիչ փուլ 1982
6 26 հուլիսի 1983 Լայպցիգ, ԳԴՀ   ԳԴՀ 1-3 35՝ Ընկերական հանդիպում

ՆվաճումներԽմբագրել

ԹիմայինԽմբագրել

Խաղացող

  Արարատ, Երևան

  Կիլիկիա, Երևան

Մարզիչ

  Կիլիկիա, Երևան

ՀավաքականերումԽմբագրել

  Խորհրդային Միություն

ԱնձնականԽմբագրել

  • Խորհրդային գլխավոր լիգայի մրցաշրջանում լավագույն 33 ֆուտբոլիստները։ № 1 - 1980, 1982, 1983, № 2 - 1979, № 3 - 1981
  • Խորհրդային գլխավոր լիգայի լավագույն նորեկ։ 1975

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Ֆուտբոլի հանրագիտարան։ Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ։ 2005։ էջ 63 
  3. ՀՀ շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին

ԳրականությունԽմբագրել

  • Այվազյան Ա. Ս։ Խորեն Հովհաննիսյան կենսագրական ակնարկ։ — «Սովետական գրող», Երևան 1984 թվական։
  • Գրիգորյան Ա. Գ։ Ֆուտբոլային ոդիսական հայր և որդի Հովհաննիսյաներ։ — «Նոյան տապան», 2014 թվական հունվար։
  • Գրիգորյան Ա. Գ։ Խորեն Հովաննիսյանն հավասար է Ռիվելինոյին և Մարադոնային— «Նոյան տապան», 2015 թվականի մարտ։
  • Գրիգորյան Ա. Գ։ Ինչ ցավ է, թե ինչ ցավ։ Հայաստան - Արգենտինա 6։ 0։ — «Հայաստան թերթ», 04.05.2000։
  • Գրիգորյան Ա. Գ։ «Նոր Պելեն» կյանքը Երևանում. — «Ուրարտու պարբերական», №22, 2000 թվական։
  • Գրիգորյան Ա. Գ։ Խորեն Հովհաննիսյան լավագույնն Տաշկենդում — «Ուրարտու պարբերական», №34, 2000 թվական։
  • Գրիգորյան Ա. Գ։ «Փյունիկ» հասել է գավաթի խաղարկությունում։ — «Ուրարտու պարբերական», №18, 2000 թվական։

Արտաքին հղղումներԽմբագրել