Աշոտ Չիթչյան

հայ հողագետ

Աշոտ Հովհաննեսի Չիթչյան (1903, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1972), հայ հողագետ։ ՀԽՍՀ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Աշոտ Չիթչյան
Ծնվել է1903
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1972
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1928) և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների թեկնածու և դոցենտ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Չիթչյանը ծնվել է 1903 թվականին Թիֆլիսում։ 1924-1928 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ 1927-1938 թվականներին աշխատել է որպես հողագետ-քիմիկոս, ջրային տնտեսության վարչությունում՝ որպես հողագիտության լաբորատորիայի վարիչ։ 1935-1937 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղում որպես կրտսեր հողագետ, 1937-1955 թվականներին՝ բաժանմունքի վարիչ։ 1955-1958 թվականներին եղել է խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտական աշխատող և հողագիտության և ագրոքիմիայի բաժնի վարիչ։ 1958-1971 թվականներին եղել է հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի հողերի մելիորացիայի և հետագայում ռեժիմային հետազոտությունների բաժնի վարիչ։ 1931-1941 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի հողագիտության ամբիոնի ասիստենտ, դոցենտ, ամբիոնի վարիչ։ 1938-1952 թվականներին դոցենտի պաշտոն է վարել նաև Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կերհայթհայթման ամբիոնում։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին պաշտպանական նշանակության հատուկ աշխատանքներ է կատարել հողագիտական հետազոտությունների գծով։

Հետազոտությունների մեծ մասը նվիրել է Հայաստանի հողային ծածկոցի ուսումնասիրությանը, կազմել առանձին տարածաշրջանների խոշոր մասշտաբի հողային քարտեզների և փոքր մասշտաբի Հայաստանի հողերի քարտեզը։ Ուսումնասիրել է Արարատյան հարթավայրի աղակալած հողերը՝ մշակելով միջոցառումներ դրանց իրականացման համար։ Բազմաթիվ գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ է[1]։

 
Աշոտ Չիթչյանի գրասեղանը ՀԱԱՀ Պատմության թանգարանում

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • Պատվո շքանշան

Երկեր խմբագրել

  • Վասիլիյ Վասիլևիչ Դոկուչայևը և գիտությունը հողի մասին, Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1947. 38 էջ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աշոտ Հովհաննեսի Չիթչյան(չաշխատող հղում)
  2. Չիթչյան, Ա Հ (1947 թ․ հունվարի 1). Կարապետյան, Սահակ Կարապետի (ed.). Վասիլիյ Վասիլևիչ Դոկուչայևը և գիտությունը հողի մասին։ (Ծննդյան հարյուրամյակի առթիվ. 1846-1946). Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)