Աշոտ Մելքումյան
Աշոտ Գալուստի Մելքումյան, (հոկտեմբերի 10, 1922, Գառնաքար[1] - օգոստոսի 8, 1984, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Փառքի երեք աստիճանների շքանշանների ասպետ։
Աշոտ Մելքումյան | |
---|---|
հոկտեմբերի 10, 1922 - օգոստոսի 8, 1984 (61 տարեկան) | |
Ծննդավայր | Գառնաքար[1] |
Մահվան վայր | ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Պարգևներ |
Անձնական կյանք
խմբագրելԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ 1957 թ. հեռակա ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Աշխատել է գ. Առաջաձորի (Մարտակերտի շրջան, ԼՂՀ) գյուղխորհրդի նախագահ։ Մահացել է 1984 թ. օգոստոսի 28-ին[2]։ Պարգևատրվել է մեդալներով։
Ռազմական կարիերա
խմբագրել1941 թվականին կամավոր մեկնել է ծառայության Կարմիր բանակում։ 1942 թվականի վերջում, երբ հակառակորդի զորքերը հարձակում գործեցին Հյուսիսային Կովկասի վրա, ռազմաճակատ մեկնեց 89-րդ Հայկական հրաձգային վաշտը, որի հետ էլ սերտորեն կապված է հետախույզ Ա. Մելքումյանի ռազմական ուղին։ 1944 թվականի փետրվարին Ա. Մելքումյանն առաջադրանք է ստացել իր խմբով անցնել հակառակորդի թիկունքն ու տեղեկատվություն ձեռք բերել[3]։ Մեծ դժվարություններ հաղթահարելով` նա ռադիոյով տեղեկացնում է հակառակորդի զորքի տեղակայման մասին, ինչի արդյունքում խորհրդային օդուժը հեռահար կրակով ոչնչացնում է գերմանական զրահամեքենաների սյունաշարը, նյութատեխնիկական բազաներն ու հաղորդակցության միջոցները, «Մեծ Գերմանիա» վաշտի շտաբը։ Այս գործողության հաջողությունն ապահովում է Աշոտ Մելքումյանը, ինչի համար 1944 թվականի փետրվարի 2-ին պարգևատրվում է Փառքի երրորդ աստիճանի շքանշանով։ Ա. Մելքումյանը ռազմական հերոսություններով առանձնացել է նաև Սապուն լեռան շրջանում։ Նա հայտնաբերել է 9 գնդացրային կետեր, որոնք ոչնչացրել է խորհրդային հրետանին, ինչից հետո բացվել է հարձակման ճանապարհը։ Այդ ընթացքում Ա. Մելքումյանը ոչնչացրել է հակառակորդի 13 զինվոր և սպա, ինչի համար պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով։ Մելքումյանի ստորաբաժանումն առանձնացել է նաև Լեհաստանի ազատագրման համար մղվող մարտերում, որից հետո նա դարձել է Փառքի շքանշանի ասպետ։ Հակառակորդի դեմ պատերազմելով` Ա. Մելքումյանն անցել է Կովկասյան լեռներից մինչև Բեռլին և պատերազմն ավարտել է Ալբայի ափերին։
Պարգևներ
խմբագրելՓառքի շքանշաններին արժանացել է Կերչի, Սևաստոպոլի և Լեհաստանի ազատագրման մարտերում ցուցաբերած արիության համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 397.
- ↑ Մելքումյան Աշոտ Գալուստի(չաշխատող հղում)
- ↑ Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995 — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 397)։ |