Չանաղչուձորի կամուրջ. գտնվում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում՝ Մեծ Հայքի Ուտիք նահանգի Շակաշեն գավառում՝ ներկայիս Թովուզի շրջանի Աղբաշլար գյուղի մոտ[1]։

Չանաղչուձորի կամուրջ
ՏեղանքԹովուզի շրջանի Աղբաշլար գյուղի մոտ
Կառուցվել էմինչև XI դար

Պատմություն

խմբագրել

Կառուցման ստույգ ժամանակն անհայտ է, սակայն առավել հավանական է, որ դա տեղի ունեցած պետք է լիներ մինչև 11-րդ դարը։ Քանդվել է ավելի վաղ, քան 1890 թ., քանի որ ականատես Սարգիս Քամալյանը նշյալ թվականին տեսել է միայն կամրջի զույգ խելերը.

  Աթտի-Բուլաղից ներքև գնալով գետի ձախ կողմից Մհարլու ձորն է, ձորաբերանում մի քանի տնվոր, նրանից ցած Չանաղչի ձորն է աջ ափից, յետո կամրջի ավերակ, բացի միջին մասից, միւս մասերը կան։ Այդ խախտվելով շինելիք ճամբին էլ մնացել է կիսատ։ Ուղեկցիս ասելով այժմ այս ձորով անցնելը դժար չէ, նախկին տարիները բոլորովին անհնար է եղել գետի վարար միջոցին անցնելը։ Այժմ սայլ բանում է, ավերված կամրջի հանդեպ աջ ափին պահականոց կա, որին Քեորփի Գեոզ են ասում, իսկ ներքև ձախ կողմում ընկնում են Շամլուտ և Աղ-դարա ձորերը։  

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սամվել Կարապետյան, Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 63։
  2. ԳԱԹ, Ս. Քամալյանի ֆ., տետր N 1, VI-11, թ. 34-35:
  3. Սամվել Կարապետյան, Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 63։
  4. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 282։