Էդգար Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդգար Ֆերդինանդի Ղազարյան (հոկտեմբերի 20, 1975, Վայք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, գիտնական, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։
Էդգար Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Վայք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կուսակցություն | Անկուսակցական |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1993-1998 թթ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ,
- 1998-2001 թթ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ասպիրանտուրա,
- 2006-2007 թթ. Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց,
- 2009-2010 թթ․ Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոց։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1998-1999 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի առաջատար մասնագետ։
- 1999-2000 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ։
- 2000—2001 թթ. Եվրամիության Tacis-ի «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագիր, կառուցվածքային;բարեփոխումների փորձագետ։
- 2001-2002 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ։
- 2002-2003 թթ. «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ Մարքեթինգի գծով տնօրեն։
- 2003-2007 թթ. «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ նախագահի խորհրդական։
- 2008-2011 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն։
- 2011-2012 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան։
- 2012 թ. հունիսի 22-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ[1]։
- 2014 թ. հոկտեմբերի 23-ին Կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
- 2014 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[3]։
- 2018 թ․ նոյեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով հետ կանչվել Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
- 2019 թ․ հունվարի 14-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։
Այլ տվյալներ
խմբագրել2018 թվականի մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Էդգար Ղազարյանի շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի բարձրագույն դիվանագիտական աստիճան։ Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ։ Հայ-լեհական բարեկամության ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահն է, Հայ-լեհական գործարար պալատի նախագահն է, Համայնքների ֆինանսիստների միավորում, Աշխատանք և Հայրենիք, Հայ պետական ծառայողների միություն, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա հասարակական կազմակերպությունների անդամ է։ Տեղական ինքնակառավարման թեմաներով տասնյակ ուսումնական ձեռնարկների, գրքերի, հոդվածների և այլ գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի չորս երեխա։
Պարգևներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2014)[4]։
- Պարգևատրվել է ՀՀ Նախագահի Շնորհակալագրով Հայաստանի Հանրապետության համայնքների կայացման և զարգացման գործում ներդրած ավանդի համար։
- ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալ, 2017
- ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Հ․Բաղրամյան» մեդալ
- Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, 2014
- Լեհաստանի Անկախության թանգարանի «Վաստակի Խաչ» պատվո շքանշանով, 2017
- Լյուբլինի հիմնադրման 700-ամյակի Մեդալով, 2017
- Լեհաստանի Շվիենտոկշիսկե վոևոդության 20-ամյակի հոբելյանական մեդալ, 2018
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Է. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Է. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Է. Ֆ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախորդող Աշոտ Գալոյան |
Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյան 23 հոկտեմբերի 2014 - |
Հաջորդող Սամվել Մկրտչյան |
Նախորդող Սերգեյ Բագրատյան |
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան 22 հունիսի 2012 - 23 հոկտեմբերի 2014 |
Հաջորդող Հարություն Սարգսյան |