Աշոտ Հովակիմյան

հայ դիվանագետ, քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Արտեմի Հովակիմյան, (նոյեմբերի 16, 1961(1961-11-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Աշոտ Հովակիմյան
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ բանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ և բանասեր
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 16, 1961(1961-11-16) (62 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Մարիամի երկրի խաչի շքանշան Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Մխիթար Գոշի մեդալ


Կրթություն խմբագրել

  • 1978 թ. - ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը։
  • 1983 թ. - ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ սլավոնական լեզուներ մասնագիտությամբ։
  • 1987 թ. - ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1988-1992 թթ. - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող
  • 1992-1993 թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար
  • 1993-1996 թթ. - Հունաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետև՝ դեսպանության առաջին քարտուղար
  • 1996-1998 թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա՝ Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն
  • 1998 թ. - ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական
  • 1998 թ. - համատեղության կարգով, իսկ նոյեմբերից՝ մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար
  • 1999-2006 թթ. - Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
  • 1999-2006 թթ. - համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
  • 2000-2006 թթ. - համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
  • 2000-2006 թթ. - համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
  • 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
  • 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
  • 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Չեխական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
  • 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
  • 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ[1]։
  • 2011 թ. հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
  • 2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
  • 2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հունգարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]։
  • 2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[5]։
  • 2011 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ[6]։
  • 2022 թվականին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, համատեղության կարգով, նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)[7]։

Պարգևներ խմբագրել

Այլ խմբագրել

2 գիտական մենագրությունների և շուրջ 60 գիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ է։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն լեզուներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Հովակիմյանին Եվրոպայի անվտանգության եվ համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար նշանակելու մասին
  2. Ա. Հովակիմյանին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  3. Ա. Հովակիմյանին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  4. Ա. Հովակիմյանին Հունգարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  5. Ա. Հովակիմյանին Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  6. Ա. Հովակիմյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. Աշոտ Հովակիմյանը պարգևատրվել է «Լեհաստանի Հանրապետության Վաստակի շքանշանի Կոմանդորական Խաչով»
  9. Էստոնիայի Նախագահի կայք
  10. Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
  11. Ա. Ա. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աղբյուրներ խմբագրել

Նախորդող
-
Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Հովակիմյան

1999 - 2006
Հաջորդող
Աշոտ Գալոյան
Նախորդող
-
Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Հովակիմյան

2000 - 2006
Հաջորդող
Աշոտ Գալոյան
Նախորդող
-
Լատվիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Հովակիմյան

1999 - 2006
Հաջորդող
Աշոտ Գալոյան
Նախորդող
-
Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Հովակիմյան

2000 - 2006
Հաջորդող
Աշոտ Գալոյան
Նախորդող
Ջիվան Թաբիբյան
Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Հովակիմյան

2008 - 11 հոկտեմբերի 2011
Հաջորդող
Արման Կիրակոսյան
Նախորդող
Ջիվան Թաբիբյան
Հունգարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Հովակիմյան

2008 - 11 հոկտեմբերի 2011
Հաջորդող
Արման Կիրակոսյան
Նախորդող
Ջիվան Թաբիբյան
Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Հովակիմյան

2008 - 30 հունիսի 2011
Հաջորդող
Տիգրան Սեյրանյան
Նախորդող
Ջիվան Թաբիբյան
Սլովակիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Հովակիմյան

2008 - 11 հոկտեմբերի 2011
Հաջորդող
Տիգրան Սեյրանյան
Նախորդող
Ջիվան Թաբիբյան
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
Աշոտ Հովակիմյան

2008 - 11 հոկտեմբերի 2011
Հաջորդող
Արման Կիրակոսյան
Նախորդող
Ջիվան Թաբիբյան
Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
Աշոտ Հովակիմյան

2008 - 11 հոկտեմբերի 2011
Հաջորդող
Արման Կիրակոսյան
Նախորդող
Արման Կիրակոսյան
Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Աշոտ Հովակիմյան

22 հոկտեմբերի 2011 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է