Աշխեն Աբազյան

հայ լրագրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշխեն Մեխակի Աբազյան (հուլիսի 2, 1938(1938-07-02), Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 2023(2023-01-06), Նոյեմբերյան, Տավուշի մարզ, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1989)։

Աշխեն Աբազյան
Ծնվել էհուլիսի 2, 1938(1938-07-02)
ԾննդավայրԲերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 6, 2023(2023-01-06) (84 տարեկան)
Վախճանի վայրՆոյեմբերյան, Տավուշի մարզ, Հայաստան
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի, արձակագիր և գրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
ԹեմաներԲնապաշտություն,մայրերգություն,

հայրենասիրություն,

խոհափիլիսոփայություն
ԱնդամակցությունՀԳՄ
Աշխեն Աբազյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Աշխեն Աբազյանը ծնվել է Ղալաչա (այժմ՝ Բերդավան) գյուղում, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Նոյեմբերյանի «Ծիածան» թերթում։ 1981-1982 թվականներին նրա «Արևային հովտի երգը» և «Հողի զինվորները» հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի սցենարները լավագույնն են ճանաչվել Երևանում անցկացվող համամիութենական վավերագրական ֆիլմերի ցուցադրման ժամանակ։ Նոյեմբերյանի պատուհասած արհավիրքների (պատերազմ, երկրաշարժ) թեմայով երկու գիրք է հրատարակել՝ «Կանաչ, կարմիր որոտներ» (1999 թվական) և «Կանաչ կանգառ» (2003)։ Առաջինը արժանացել է ՀՀ Պաշտպանության նախարարության և Հայաստանի լրագրողների միության համատեղ «Ես զինվորն եմ հայրենիքի» մրցանակին, իսկ երկրորդը՝ «Վահագն» մրցանակին (2002)՝ որպես վերջին տասը տարիներին տպագրված արձակ ստեղծագործություն[1][2]։

Մահացել է 2023 թվականի հունվարի 6-ին, Նոյեմբերյանի Նիկոլայ Նասիբյանի անվան բժշկական կենտրոնում` թոքերի հետ կապված ծանր առողջական խնդրի պատճառով։ Հանգչում է հայրենի Բերդավան գյուղի գերեզմանոցում։

Մրցանակներ խմբագրել

  • «Պիոներ» մանկապատանեկան ամսագրի սահմանած «Տարվա լավագույն գեղարվեստական ստեղծագործություն» մրցանակ, 1984
  • ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի Լրագրողների միության համատեղ «Ես զինվորն եմ հայրենիքի» մրցանակ, 1999
  • «Վահագն» մրցանակ՝ որպես վերջին տասը տարիներին տպագրված արձակ ստեղծագործություն, 2002

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխեն Աբազյան» հոդվածին։