Աշխարհի տիրակալը (վեպ, Ժյուլ Վեռն)

«Աշխարհի տիրակալը» (ֆր.՝ Maître du monde), Ժյուլ Վեռնի գիտա-ֆանտաստիկ վեպը, որը գրվել է 1904 թվականին։ Առաջին անգամ վեպը հրատարակվել է Էտցելի «Magasin d'Éducation et de Récréation» ամսագրում՝ 1904 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Առանձին գրքով այն հրատարակվել է 1904 թվականի նոյեմբերի 10-ին՝ Լեոն Բենետտի նկարազարդումներով։ Վեպը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը հանդիսանում է Ժյուլ Վեռնի վերջին ստեղծագործություններից մեկը և «Ռոբուր նվաճողը» վեպի շարունակությունն է։ Վեպի գրման ժամանակ հեղինակի առողջությունը վատթարանում է։

Աշխարհի տիրակալը
ֆր.՝ Maître du monde
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա, արկածային և քրեական
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1904
Էջեր317
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ և Robur?[1]
ՆախորդԴրամա Լիֆլանդիայում
ՀաջորդԾովի ներխուժումը
ՆկարազարդողԼեոն Բենետ
Կազմի հեղինակԺորժ Ռու
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1904
ԳՄՍՀ950-620-241-9
OCLC809562933
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/herrwelt/herrwelt.html
 Master of the World Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Մի շարք տարօրինակ և անբացատրելի դեպքեր են տեղի ունենում ԱՄՆ-ի արևելյան մասում՝ Քարքարոտ լեռների Արծվի Բույն լեռան վրա։ Գյուղերից մեկի բնակիչները գիշերները այնտեղ կրակ են տեսնում, իսկ, երբեմն, երկրակեղևը սկսում է տատանվել՝ ինչպես երկրաշարժի ժամանակ։ Մի անգամ գիշերը բնակիչները երկնքում լսեցին թևերի թափահարումի ձայն և դրանից հետո ամեն ինչ հանդարտվեց։ Տեսուչ Ստրոկին ուղարկում են այնտեղ՝ պարզելու այդ ամենը։

Տեսուչին չի հաջողվում բարձրանալ լեռը և նա վերադառնում է Վաշինգտոն։ Դրանից հետո սկսում են ավելի խորհրդավոր դեպքեր տեղի ունենալ՝ ճանապարհներին և ջրի վրա հայտնվում է չտեսնված հզորությամբ մի հրեշավոր սարք։ Դա մեքենայի, նավի, սուզանավի և ինքնաթիռի մի խառնուրդ է՝ հավաքված մի տեղ։ Այդ սարքի տերը անհայտ է, իսկ տեսուչը սկսում է նամակներ ստանալ, որոնք սպառնալիքներ են պարունակում։ «Ահեղ» սարքի տերը ստորագրում է որպես «Աշխարհի տիրակալ»։

Տեսուչը գերի է ընկնում սարքի տիրոջը, որը պարզվում է, Ռոբուր Նվաճողն է։ Նա հենց նոր վերջացրել է իր վերջին հայտնագործության կատարելագործումը։ Ռոբուրը տանում է նրան իր սարքով։ Ռոբուրի մոտ սկսում են նկատվել հոգեկան անհավասարակշռության նշաններ։ Վերջ ի վերջո սարքը զոհ է գնում կայծակին և ընկնում է Մեքսիկական ծոցը։ Ստրոկը փրկվում է, իսկ Ռոբուրի մարմինը այդպես էլ չեն կարողանում գտնել։

Ստեղծման պատմություն խմբագրել

Վեպի գաղափարը Ժյուլ Վեռնի մոտ առաջացել է դեռևս 1890-ական թվականներին, բայց այդ ժամանակ նրան գրավում էին ձգաբանության (բալիստիկա) շրջանում ձեռքբերումները և նա վեպը հետաձգեց[2]։ Այդ ժամանակ նա գրեց «Հայրենիքի դրոշը» վեպը, որտեղ նկարագրվում էր հզոր զենք։ «Աշխարհի տիրակալը» գրվել է միայն 1904 թվականին։ Այնտեղ հայտնվում է հին հերոս Ռոբուր Նվաճողը, սակայն նա արդեն ոչ թե հանճարեղ գիտնական է, որի նպատակը մարդկության տեխնիկական առաջընթացն է, այլ բռնակալի, որի նպատակը աշխարհին տիրանալն է։ Նա հասկանում է իր հզորությունը և ցանկանում է այն օգտագործել մարդկանց դեմ։ Ի տարբերություն նավապետ Նեմոյի, որը մինչև իր կյանքի վերջը հավատարիմ մնաց իր գաղափարներին, Ռոբուրը դառնում է իր հանճարի զոհը։

Կերպարներ խմբագրել

  • Ջոն Ստրոկ, ոստիկանության ավագ տեսուչ։
  • Պարոն Ուորդ, 50 տարեկան, ոստիկանության պետ։
  • Էլիաս Սմիթ, 40 տարեկան, Մորգանտոնի քաղաքապետը, հարուստ հողատեր։
  • Հարրի Ռոգ, 30 տարեկան, լեռնային ուղեկցորդ։
  • Ջեյմս Բրուկ, 25 տարեկան, լեռնային ուղեկցորդ։
  • Նիսկո, Էլիաս Սմիթի շունը։
  • Գրադ, Ջոն Ստրոկի հավատարիմ սպասավորը և նրա գաղտնի խորհրդականը։
  • Նաբ Ուոկեր, 32 տարեկան, ոստիկանության սպա, ուղեկցում է Ստրոկին նրա առաքելության ժամանակ։
  • Ջոն Հարտ, 30 տարեկան, ոստիկան, ուղեկցում է Ստրոկին նրա առաքելության ժամանակ։
  • Արթուր Ուէլս, 40 տարեկան, ֆեդերալ ոստիկանության լավագույն գործակալներից։
  • Ռոբուր Նվաճող, «Ահեղ» սարքի հրամանատարը։
  • Ջոն Թերներ, Ռոբուրի համախոհը։

Նկարազարդումներ գրքից խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.isfdb.org/cgi-bin/pe.cgi?28306
  2. Жюль Верн. Издательство Мир приключений. Послесловие

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհի տիրակալը (վեպ, Ժյուլ Վեռն)» հոդվածին։