Անտոնի Էշլի Կուպեր Շաֆտսբերի (անգլ.՝ Anthony Ashley Cooper, 3rd Earl of Shaftesbury, փետրվարի 26, 1671(1671-02-26)[1][2][3][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4] - փետրվարի 4, 1713(1713-02-04)[3], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4]), անգլիացի փիլիսոփա, գեղագետ և բարոյագետ, դեիզմի ներկայացուցիչ, Շեֆտսբերիի երրորդ կոմսը։

Անտոնի Էշլի Կուպեր
Anthony Ashley Cooper
Ծնվել էփետրվարի 26, 1671(1671-02-26)[1][2][3][…] Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4]
Մահացել էփետրվարի 4, 1713(1713-02-04)[3] (41 տարեկան) Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4]
ԳերեզմանChurch of St Giles, Wimborne St Giles
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն[5] և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)Անգլիայի Ազգային ժողովի անդամ և Member of the 1695-98 Parliament?
Ալմա մատերՈւինչեսթեր քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Ազդվել էCambridge Platonists?[6], Damaris Cudworth Masham? և Ջոն Լոկ
Ամուսին(ներ)Jane Ewer?[7]
Երեխա(ներ)Անտոնի Էշլի Կուպեր[7]
ՀայրԱնտոնի Էշլի Կուպեր[7]
ՄայրDorothy Ashley-Cooper, Countess of Shaftesbury?[8][7]
 Anthony Ashley-Cooper, 3rd Earl of Shaftesbury Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Շաֆտսբերի հայացքները ձևավորվել են անգլիական նեոպլատոնականների («Քեմբրիջի դպրոցի») ազդեցությամբ։ Ըստ Շաֆտսբերի՝ զգայաբար տրվածի արտաքին ձևավորումը խարսխվում է որոշակի ներքին չափականության վրա, քանի որ ձևը չի կարող նյութից ծնվել, այն անստեղծ, մշտնջենական, զուտ իդեալական միասնություն է, որն ամբողջացնում և կերպավորում է բազմազանությունը։ Ոչ թե զգայական իրերի պատահական գոյությունը, այլ այդ ներքին և իդեալական չափականությունն է պատկերում իսկական արվեստագետը՝ դրանով իսկ լինելով կարծես իրականության յուրատեսակ երկրորդ արարիչ։ Արվեստագետը նմանվում է բնությանը․ նրա առջև բացվում է այն ներքին ձևը, որը հատուկ է ոչ միայն բնությանը, այլև գիտակցությանը։ Այդ ներքին ձևի օրենքը Շաֆտսբերը ձևակերպել է հետևյալ կերպ, ամեն մի կեցություն իր ամբողջականությունը մասերից չի ստանում, այն որպես ձևավորված ամբողջականություն առկա է և գործում է մասերից առաջ։ Շաֆտսբերի կարծիքով մարդն ընդունակ է անմիջականորեն ընկալելու ես-ի մեջ ձևի անհատական սկզբունքը (սեփական «հանճարը»), որի անհատական դրսևորումները, իրենց ողջ տարբերություններով հանդերձ, միմյանց նկատմամբ նույնական են՝ ձևաստեղծման իրենց կարողության առումով, որը կարող է անվանվել «տիեզերական հանճար»։ Շաֆտսբերի գեղագիտության ազդեցությունը նկատելի է Դ․ Դիդրոյի, Գ․ Համանի, Յո․ Գ․ Հերդերի, Վ․ Հումբոլդտի, գերմանացի ռոմանտիկների, Է․ Հուսեռլի հայացքներում, գեշտալդ հոգեբանության և Է․ Կասիրերի «Սիմվոլիկ ձևերի փիլիսոփայության» մեջ։ Բարոյականության արմատները, ըստ Շաֆտսբերի, մարդու բնածին «բարոյական զգացման» մեջ են։ Բարոյականության էությունը անհատական և հասարակական հակումների ներդաշնակ զուգակցման մեջ է։ Շաֆտսբերը գտնում է, որ բարոյական կատարելությունը գեղագիտական բնույթ ունի, գեղեցիկն ու բարոյականը անխզելիորեն կապված են իրար։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի Էշլի Կուպեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 475