Անտոն Էբերտ (գերմ.՝ Anton Ebert, հունիսի 29, 1845(1845-06-29)[1][2] կամ հունիսի 29, 1835(1835-06-29)[3], Kladruby, Տեպլիցեի շրջան և Kladruby, Տախովի շրջան[3] - հունիսի 16, 1896(1896-06-16)[4][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]), ավստրիացի նկարիչ։ Հայտնի է ինչպես իր բնանկարներով, այնպես էլ դիմապատկերներով և ժանրային գեղանկարչության մեջ կատարած աշխատանքներով։

Անտոն Էբերտ
Josef Neugebauer Bildnis Anton Ebert.jpg
Ծնվել էհունիսի 29, 1845(1845-06-29)[1][2] կամ հունիսի 29, 1835(1835-06-29)[3]
ԾննդավայրKladruby, Տեպլիցեի շրջան և Kladruby, Տախովի շրջան[3]
Վախճանվել էհունիսի 16, 1896(1896-06-16)[4][3]
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[5]
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր, բնանկար և ժանրային նկարչություն
ՈւսուցիչՖերդինանդ Վալդմյուլլեր
Anton Ebert Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գեղանկարչություն է սովորել Պրահայի գեղարվեստի ակադեմիայում, մասնավոր դասեր է անցել Ֆերդինանդ Վալդմյուլլերի մոտ։

Մեկնել է մի շարք ճանաչողական ուղևորությունների։ Աշխատել է որպես պատկերանկարիչ Վիեննայում։ Նրա պատվիրատուներից էր կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը, ում մանրանկարչական դիմանկարը նկարիչը ստեղծել է փղոսկրի վրա։ Նրա դիմանկարների հաճախակի հանդիպող օբյեկտները երեխաները և գեղեցիկ կանայք էին։ Բացի դրանից, Էբերտը Վիեննայի մոտակայքում նաև զբաղվում էր բնանկարային գեղանկարչությամբ։

1862 թվականից եղել է Վիեննայի նկարիչների ասոցիացիայի անդամ։


ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Kunst des 19. Jahrhunderts. Bestandskatalog der Österreichischen Galerie des 19. Jahrhunderts Wien. Band 1 (A — E). Wien: Brandstätter 1992, S. 208(գերմ.)
  • F. v. Bötticher, Malerwerke des 19. Jh. I, 1891
  • E. Vincenti, Wiener Kunst-Renaissance 1876, S. 333f.

Արտաքին հղումներԽմբագրել