Անտոնի Յուզեֆ Ռոլլե
Անտոնի Յուզեֆ Ռոլլե (կեղծանունը՝ D-r Antoni J., սեպտեմբերի 26, 1830, Ռոլյա, Շառգորոդի շրջան, Ուկրաինա - հունվարի 24, 1894, Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն), լեհ-ուկրաինական հոգեբույժ, գրող, պատմաբան, հայագետ։ Հայրը ֆրանսիացի է, մայրը՝ հայ։
Անտոնի Յուզեֆ Ռոլլե լեհ.՝ Józef Apolinary Rolle | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1830 |
Ծննդավայր | Ռոլյա, Շառգորոդի շրջան, Ուկրաինա |
Մահացել է | հունվարի 24, 1894 (63 տարեկան) |
Մահվան վայր | Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Կամենեց-Պոդոլսկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան և հոգեբույժ |
Անդամություն | Կրթության բարեկամների Պոզնանի ընկերություն և Ուսուցման ակադեմիա |
Józef Apolinary Rolle Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1855 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է հայ վերաբնակների մեծ բարեկամը։ Բժիշկ լինելով հանդերձ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել դեպի Լեհաստանի և Մոլդովայի հայկական գաղթօջախների կյանքը, պատմությունը, մշակույթը։ Քաջածանոթ է եղել առկա գրականությանը, ուսումնասիրել արխիվային փաստաթղթեր և իր գիտելիքներն ու տաղանդը ծառայեցրել Պոդոլիեի քաղաքների ու բնակավայրերի ուսումնասիրության գործին։ Պոդոլիեի վերաբերյալ իր բազմաթիվ պատմագրական և գեղարվեստական ստեղծագործություններում տվել է կարևոր տեղեկություններ հայկական գաղթօջախներ Կամենեց-Պոդոլսկի, Բարի, Ժվանեցի և այլ բնակավայրերի մասին։
Նրա ստեղծագործություններից են «Մոլդովիայի ծայրագավառների պոդոլյան ամրոցները», հ. 1-3, 1880, «Ծայրագավառային քաղաքի ճակատագիրը», «Խաչի ներքո», «Վարդապետը» (լույս է տեսել նաև հայերեն, Բաքու, 1903)։ Համոզիչ կերպով նկարագրել է 18-րդ դարում հայերի դերը Կամենեցի հասարակական-քաղաքական կյանքում։ Ըստ նրա, հայերը գլխավորել են մագիստրատը, ամրոցի պարետությունը, հայեր Յա. Շահինը և Տեր-Գաբրալևիչը ընտրվել են պատգամավորներ, Վարշավայի սեյմում իրենց քաղաքի իրավունքները պաշտպանելու համար։
Մահացել է 1894 թվականին։ Աճյունաքարը դրված է լեհական Մայր տաճարում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարություն Մինասյան (2001). 16-19-րդ դարերի լեհահայ բժիշկները. Երևան: «Զանգակ-97». էջ էջ 49.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի Յուզեֆ Ռոլլե» հոդվածին։ |