Անտոնի Մարիանովիչ
Անտոնի Մարիանովիչ (լեհ.՝ Antoni Marianowicz, հունվարի 4, 1924[1], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հունիսի 3, 2003, Վարշավա, Լեհաստան), հրեական ծագմամբ լեհ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, սցենարիստ, երգիծաբան, լրագրող և թարգմանիչ:
Անտոնի Մարիանովիչ լեհ.՝ Antoni Marianowicz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 4, 1924[1] |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Վախճանվել է | հունիսի 3, 2003 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան |
Գերեզման | Վարշավայի կալվինիստական գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, լրագրող, բանաստեղծ, դիվանագետ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ և սցենարիստ |
Լեզու | լեհերեն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կուսակցություն | Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն |
Պարգևներ | Լեհաստանի Վերածննդի շքանշան |
Կայք | marianowicz.pl |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է գիմնազիա: Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկզբին ծնողների հետ հայտնվել է Վարշավայի գետտոյում: 1942 թվականի հուլիսին կեղծ փաստաթղթերով նրան հաջողվել է դժվարությամբ դուրս գալ գետտոյից:
Պատերազմի ավարտից հետո փոխել է իր անունը և ազգանունը` դարձնելով այն Անտոնի Մարիանովիչ: 1945 թվականից ապրել է Լոձում, աշխատել է Polpress մամուլի գործակալությունում: Այդ ժամանակ սկսել է համագործակցել «Szpilki» երգիծական շաբաթաթերթի հետ, որը շարունակվել է երկար տարիներ: 1946 թվականից թղթակցել է Լեհական տպագրական գործակալությանը Բրյուսելում, ավելի ուշ այնտեղ աշխատել է որպես կցորդ` լեհական դեսպանատանը:
1947 թվականին անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը և եղել է կուսակցության անդամ մինչև 1980 թվականը:
1948 թվականին վերադարձել է հայրենիք, նշանակվել է «Przegląd Międzynarodowу» և «Szpilki» ամսագրերի գլխավոր խմբագիր:
Նա բազմաթիվ ստեղծագործական միությունների և ասոցիացիաների անդամ էր, այդ թվում` Լեհ գրողների միության, PEN միջազգային կազմակերպության և լեհական հեղինակային իրավունքի ZAiKS կազմակերպության:
Թաղված է Վարշավայի Կալվինիստական գերեզմանատանը:
ԳործունեությունԽմբագրել
Որպես գրող նա իր դեբյուտը նշել է 1955 թվականին: Հիմնականում երգիծական ստեղծագործությունների, բանաստեղծությունների, երգերի, պատմվածքների հեղինակ է, որոնցից շատերը երեխաների համար էին: Հեղինակել է մի շարք հուշեր. Pchli targ (1991), Życie surowo wzbronione (1995), Polska, Żydzi i cykliści; Dziennik roku przestępnego 1996 (1999), Wyciąg na szklaną górę; Dziennik roku przestępnego 2000 (2002) և այլն:
Մի շարք հեռուստաներկայացումների և կինոնկարների սցենարների հեղինակ է («Պան Անատոլի ստուգումը» (1959), «Przygody Otka» (հեռուստասերիալ, 1966—1968), «Minio» (հեռուստասերիալ, 2000)):
Ընտրված աշխատանքներԽմբագրել
- Arszenik i stare koronki,
- Madame Sans-Gene,
- My Fair Lady,
- Hello Dolly!,
- Zorba:
Զբաղվել է գերմաներեն և անգլերեն լեզուներից թարգմանություններով, երաժշտական և կատակերգական թատրոնների համար թատերական բեմադրությունների և մյուզիքլների մշակմամբ: Գրել է երգիծական տեքստեր` հեռուստա և ռադիոբեմադրությունների, ինչպես նաև` էստրադայի համար: Թարգմանել է Մարկ Տվենի հումորային պատմությունները, Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում», Էդվարդ Լիրի պոեզիան:
ՊարգևներԽմբագրել
- Լեհաստանի վերածննդի 3-րդ աստիճանի շքանշան
- Լեհաստանի վերածննդի 4-րդ աստիճանի շքանշան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #120148986 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներԽմբագրել
- Antoni Marianowicz (լեհ.)