Անտոնիո Աբոնդիո (իտալ.՝ Antonio Abondio, 1538[1][2][3][…], Ռիվա դել Գարդա, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա[4] - մայիսի 3, 1591(1591-05-03)[5][6], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]), իտալացի քանդակագործ, մեդալագործ, Վերածնունդի ամենամեծ մեդալագործներից մեկը։

Անտոնիո Աբոնդիո
իտալ.՝ Antonio Abondio
Դիմանկար
Ծնվել է1538[1][2][3][…]
ԾննդավայրՌիվա դել Գարդա, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա[4]
Մահացել էմայիսի 3, 1591(1591-05-03)[5][6]
Մահվան վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]
ՔաղաքացիությունԻտալիա[7]
Մասնագիտությունքանդակագործ և մեդալագործ
Ծնողներհայր՝ Antonio Abondio?
ԵրեխաներAlessandro Abondio?[8]
 Antonio Abondio Վիքիպահեստում

Նրա հայրը ծանոթացրել է նրան արվեստի տարբեր տեխնիկաների, մասնավորապես` մեդալների վրա պատկերների գծանշման հետ[9]։ Աշխատել է Վիեննայի և Պրահայի գերմանացի կայսրերի` Մաքսիմիլիան II-ի և Ռուդոլֆ II-ի արքունիքներում։

Նա ստեղծել է բազմաթիվ մետաղադրամների դրոշմանիշներ, ինչպես նաև մեդալներ` կայսերական ընտանիքի անդամների դիմանկարներով (Մաքսիմիլիան II-ը և նրա կինը` Մարի Իսպանսկին, Ռուդոլֆ II-ը, արքդուքս Էռնստը, Մատտիասը, Մաքսիմիլիանը, Ալբրեխտ VII Ավստիացին, Վենցելը, Կառլը)։

Համարվում է պարգևագիր մեդալի հեղինակ` ի պատիվ Բավարիայի դքսության Վիլհելմ V-ի (այժմ` գտնվում է Բեռլինի մետաղադրամների գրասենյակում)։

Մեդալներ ստեղծելիս, որպես կանոն օգտագործում էր մոմի մոդելներ։ Իր աշխատանքներում սովորաբար նշում էր «A.A.» կամ «AN:AB» ինիցիալներով[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Фенглер Х., Гироу Г., Унгер В. Словарь нумизмата / пер. с нем. В.Г. Арсельевой / отв. ред. В.М. Потин. — 2-е, перераб. и доп.. — М.: Радио и связь, 1993. — 408 с. — ISBN 5-256-00317-8
  • Dworschak F. Abondio, medaglista e ceroplasta (1538—1591). — Trento: Collana Artisti Trentini, 1958. — 113 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Աբոնդիո» հոդվածին։