Անտիվարիի ճակատամարտ
Անտիվարիի ճակատամարտ կամ Անտիվարիի գործողություն, ծովային բախում ֆրանսիական և բրիտանական ռազմանավերի մեծ նավատորմի և Ավստրո-Հունգարական նավատորմի երկու նավերի միջև, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում: Ավստրիական հին հածանավը (SMS Zenta ) և կործանիչը (SMS Ulan )շրջափակում էին Մոնտենեգրոյի Անտիվարի նավահանգիստը, երբ 1914 թվականի օգոստոսի 16-ին նրանք անակնկալի եկան և ենթարկվեցին հարձակման անգլո-ֆրանսիական մեծ ուժերի կողմից, որոնք թիրախավորված էին դեպի Ադրիատիկ ծով: Զենտան կռվեց և կործանվեց՝ Ուլանին փախչելու հնարավորություն տալու համար։ Ավստրիական նավատորմի նավերը Կատարոյում, իրադարձություններից անտեղյակ, դուրս չեկան նավահանգստից՝ հանդիպելու դաշնակիցների նավատորմին: Ադրիատիկը կարճ շրջափակումից հետո ֆրանսիացիները ստիպված եղան նահանջել մատակարարումների բացակայության պատճառով:
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմ | |
---|---|---|
Վայր | Bar, Ադրիատիկ ծով | |
Աշխարհագրական կոորդինատներ | 42°6′0″N 19°3′0″E | |
Թվական | 16 Օգոստոսի 1914 | |
Մասնակից | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն, Ավստրո-Հունգարիա, Ֆրանսիա |
Նախապատմություն
խմբագրելԵրբ պատերազմ սկսվեց Ավստրո-Հունգարական կայսրության և Չեռնոգորիայի միջև, ավստրո-հունգարացիները սկսեցին Չեռնոգորիայի ափի շրջափակումը, ինչպես նաև մի քանի ռմբակոծություններ տարբեր քաղաքների, այդ թվում Անտիվարի նավահանգստի (այսօր Բար) նավահանգստի վրա, որտեղ պահպանվում էր SMS Zenta հածանավը և SMS Ulan կործանիչը: Ֆրանսիական նավատորմը որոշել էր փորձել ստիպել Ավստրո-Հունգարիայի նավատորմին վճռական գործողություններ վձեռնարկել ՝ ներխուժելով Ադրիատիկ և ներգրավել ավստրիացիներին ճակատամարտի մեջ: Դաշնակիցների ուժերը բաղկացած էին երկու Dreadnough ռազմանավերից, տաս Preadnought ռազմանավերից, չորս զրահապատ հածանավերից, մեկ պաշտպանված հածանավից և ավելի քան 20 կործանիչներից։ Ըստ Ավստրո-Հունգարիայի ռազմածովային տվյալների, Ավստրո-Հունգարիայի նավատորմի հիմնական ուժը տեղյակ չէր դաշնակիցների ներկայության մասին, մինչև որ կործանիչը (SMS Ulan) ռադիոհաղորդեց նրանց, երբ նա փախչում էր մարտից:
Ճակատամարտ
խմբագրելԴաշնակիցների նավատորմին հաջողվեց կտրել Զենտան Կատարոյի գլխավոր ավստրո-հունգարական ռազմածովային բազայից: Զենտայի հրամանատար, կապիտան Պաուլ Պաչները, թվաքանակով գերազանցելով, որոշեց կռվել՝ հնարավորություն տալով Ուլանին փախչել: Զենտան նաև լուրջ թերություն ուներ, քանի որ նրա 120 մմ հրանոթները զգալիորեն զիջում էին դաշնակիցների նավերի ավելի ծանր հրանոթներից: Ֆրանսիական ռազմանավերը բազմաթիվ հարվածներ են հասցրել Զենտայի վրա՝ չկրելով որևէ վնաս: Զենտան խորտակվեց 173 սպանված և ավելի քան 50 վիրավորներով, սակայն զոհաբերությունը թույլ տվեց Ուլանին փախչել։[1]
Հետևանքներ
խմբագրելԱնտիվարիից դուրս տիրող իրավիճակից տեղյակ չլինելով, քանի դեռ այն փաստացիորեն չի ավարտվել, ավստրո-հունգարական նավատորմի այն մասը, որը տեղակայված էր Կատարոյում, չուղարկվեց մարտեր տալու համար, ինչպես ակնկալում էին ֆրանսիացիները: Ֆրանսիական նավերը չեն տուժել ավստրիական հրազենից, սակայն 3 հիմնական հրանոթներ պայթել են կրակելիս, իսկ հաջորդ օրը Justice, Démocratie նավերը և երկու կործանիչներ վնասվել են մի շարք բախումների ժամանակ:Գործողությունը վերջ դրեց Չեռնոգորիայի Ավստրո-Հունգարական շրջափակմանը, որը հաջողություն էր Անտանտի համար [2]: Ֆրանսիական նավատորմը չէր կարող երկար մնալ Ադրիատիկում և ստիպված էր պարբերաբար վերադառնալ Մալթա՝ մատակարարումների համար[3]։
Ճակատամարտի կարգ
խմբագրելՖրանսիական նավատորմ
խմբագրել- Courbet
- Jean Bart
- 1-ին մարտական ջոկատ
- Voltaire, pre-dreadnought ռազմանավ, դիվիզիոնի դրոշակակիր
- Vergniaud, pre-dreadnought ռազմանավ
- Diderot,pre-dreadnought ռազմանավ, ջոկատի դրոշակակիր
- Danton, pre-dreadnought ռազմանավ
- Condorcet, pre-dreadnought ռազմանավ
- 2-րդ մարտական ջոկատ
- Vérité, pre-dreadnought ռազմանավ, ջոկատի դրոշակակի
- Justice, pre-dreadnought ռազմանավ,
- Démocratie, pre-dreadnought ռազմանավ,
- Patrie, pre-dreadnought ռազմանավ, դիվիզիոնի դրոշակակիր
- République, pre-dreadnoughtռազմանավ,
- 1-ին դիվիզիա
- Ernest Renan, զրահապատ հածանավ
- Edgar Quinet, զրահապատ հածանավ
- 2-րդ դիվիզիա
- Victor Hugo, զրահապատ հածանավ
- Jules Ferry, զրահապատ հածանավ
- Jurien de la Gravière, զրահապատ հածանավ
- 3 կործանիչ ջոկատներ
Թագավորական նավատորմ
խմբագրել- HMS Warrior, զրահապատ հածանավ
- HMS Defence, զրահապատ հածանավ
- 4 կործանիչներ
Ավստրո-Հունգարիական նավատորմ
խմբագրել- Շրջափակման ուժ
- SMS Zenta, հածանավ
- SMS Ulan, կործանիչ
- Օժանդակ ուժ
- SMS Monarch (1895)
- SMS Panther (1885)
- 2 կործանիչներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Koburger, 2001, էջ 33
- ↑ Tucker, 2014, էջ 116
- ↑ Koburger, 2001, էջ 35
Գրականություն
խմբագրել- Koburger, Charles W. Jr. (2001). The Central Powers in the Adriatic, 1914–1918: War in a Narrow Sea. Westport, CT: Praeger. ISBN 978-0-275-97071-0.
- Tucker, Spencer C., ed. (2014). World War I: The Definitive Encyclopedia and Document Collection (illus., rev. ed.). ABC-CLIO. ISBN 978-1-85109-965-8.
Արտաքին հղումներ
խմբագրել- Halpern, P. G. (1995) [1994]. A Naval History of World War I (pbk. UCL Press, London ed.). Annapolis: Naval Institute Press. ISBN 1-85728-498-4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիվարիի ճակատամարտ» հոդվածին։ |