Անտառային բադեր
Բադ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Սագանմաններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Anatidae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Անտառային բադեր[1] (լատին․՝ Aix), ջրային թռչունների տոհմ, բադերի ընտանիք։ Ընդգրկում է երկու տեսակ՝ հյուսիսամերիկյան արքայական բադը (Aix sponsa) և ասիական մանդարինկան (Aix galericulata):

Անտառային բադերի վաղ տաքսոնոմիական համակարգերում, ինչպես նաև այլ բադատեսակներից մի քանիսը, միավորված են պարաֆիլակտիկ խմբի մեջ՝ Կիրինինի (կամ Cairininae) խմբում, որոնք միջանկյալ դիրքեր էին զբաղեցնում պեգանկիի և այդ բադերի միջև, որոնց ներկայացուցիչները բույն են դնում ծառերի խոռոչներում։ Այժմ բանավեճային քննարկումներ են տեղի ունենում, որպեսզի այս բադերին ընդգրկեն կամ համարեն Անատինա կամ Մադորնի տոհմից[2][3]։

Այդ երկու տեսակները հաճախակի են ուշադրություն գրավում, մասնավորապես պայծառ և հակադրական գույներով։

Արքայական բադը ապրում է Հյուսիսային Ամերիկայի արևելյան հատվածում, հիմնականում ԱՄՆ-ի տարածքում, թեպետ նրա տարածման աշխարհագրությունը տարածվել է Արևմտյան Կանադայի շրջաններից մինչև Հյուսիսային Մեքսիկան[4]։ Մանդարինկա տարածված է Ճապոնիայում, Չինաստանում և ռուսական Հեռավոր Արևելքում[5]։ Բացի այդ, այս տեսակը տարածվել է նաև Եվրոպայի առանձին շրջաններում (մասնավորապես Մեծ Բրիտանիայում)։ Երկու տեսակներն էլ չվող են ձմեռում են տարածքի հարավային հատվածներում։ Ապրում են անտառային խաղաղ գետերում և փոքր ստվերոտ լճերում, որպես էնդեմիկ թռչուններ հանդիպում են քաղաքային զբոսայգիներում։ Սեռական տարբերակումը (դիմորֆիզմ) շատ վառ է արտահայտված. էգերը տարբերվում են արուներից փոքր չափերով և ավելի համեստ փետուրների գույնով։

Արքայական բադը 43-51 սմ երկարությամբ, կշռում է 482-879 գրամ[6]։ Արուները ունեն կարմիր աչքեր և ծիածանի խայտաբղետությամբ փետրավոր զգեստ ամուսնանալու ժամանակ։ Երկու սեռերի գլխի վրա ձևավորվում է փումփուլիկ (գագաթ)։ Նման չափերի է նաև մանդարինկան՝ 41-51 սմ երկարությամբ, 444-500 գրամ քաշով[6]։ Արու մանդարինկայի զգեստը համեմատաբար ավելի մեծաշուք է, քան արու արքայական բադինը:

զույգ Մանդարինկա

Արքայական բադը սնվում է մանր խեցգետնիկներով, խխունջներով և հողային միջատներով, ինչպես նաև բուսական կերերով՝ կաղիններով, ընկույզով, բույսերի աճեցողական սերմերի մասերով։ Մանդարինկան բուսակեր է[6]։

Արքայական բադը ունակ է վերարտադրել տարվա յուրաքանչյուր եղանակին։ Այն միամուսնական է (մոնոգամ), զույգերը կազմվում են փետրվարից մինչև ապրիլ (կախված լայնությունից) մեկ սեզոնի համար։ Ածում է 9-15 ձու, թուխս նստելու տևողությունը մոտ 30 օր է։ Ճտերը լքում են բույնը ձվից դուրս գալուց անմիջապես հետո և մնում են մայրիկի հետ մոտ երկու ամիս։ Բադերի մոտ նկատվում է բարձր մահացություն։ Արքայական բադի կյանքի միջին տևողությունը 3-4 տարի է։ Մանդարինկան նույնպես միամուսնական է (մոնոգամ)։ Ամուսնության ժամանակաշրջանում, բացի մեծաշուք զգեստի, զարգացած է նաև շեկ օձիք՝ երկար-բարակ փետուրներից և նունպես նարնջագույն «առագաստից»՝ կազմված երկաստիճանի ծայրափետուրներից։ Ինչպես ամերիկյան բադը, այս տեսակը ևս բնադրում է ծառի փչակում, որտեղ 9-12 ձու է ածում։ Ինկուբացիոն շրջանը (թուխս նստելու շրջանը), ինչպես արքայական բադերի մոտ, 30 օր է, սակայն սերունդի բազմանալը տևում է ավելի քիչ՝ մոտ 40-45 օր[6]։

Բնության միջազգային պահպանության խորհուրդը ուսումնասիրում է այս երկու տեսակները։ Անցյալու երկու տեսակների թվաքանակը կրճատվել է այն պատճառով, որ քչացել են անտառային տարածքները և քաղաքների կենտրոնացումը։ Մասնավորապես Չինաստանում 1911 թվականին՝ Ցին արքայատոհմի անկումից հետո, արքայական որսորդական անտառը՝ Տան-Լինը, որտեղ բնավում էին մանդարինկաները, հատվել է[7]։ Ավելի դրամատիկ ճակատագիրը արքայական բադինն էր, որը Ամերիկայի գաղութացման հետ էր կապված, իսկ տեղաբնակները ոչ միայն հատում էին անտառները, չորացնում էին լճերը և ճահիճները, այլև մասսայական որսում էին այդ թռչուններին։ Միայն բնապահպանական օրենքների և վերականգնողական ծրագրերի շնորհիվ, իրավիճակը քիչ-քիչ վերականգնվում էր, սակայն մինչ օրս այդ տեսակի քանակը անգամ չի հասել նախկին չափին[8]։

Անտառային բադ

Ծանոթագրություն խմբագրել

  1. Коблик Е. А., Редькин Ф. А. Базовый список гусинообразных мировой фауны // Казарка. — 2004. — Т. 10. — С. 15—46. Архивировано из первоисточника 27 Հունիսի 2006.
  2. Johnson, Kevin P. & Sorenson, Michael D. Phylogeny and biogeography of dabbling ducks (genus Anas): a comparison of molecular and morphological evidence // Auk. — 1999. — Т. 116. — № 3. — P. 792—805. Архивировано из первоисточника 5 փետրվարի 2007.
  3. Madge, Steve & Burn, Hilary. Wildfowl : an identification guide to the ducks, geese and swans of the world. — London: Christopher Helm, 1987. — ISBN 0-7470-2201-1
  4. «Wood Duck (Aix sponsa)». United States Geological Survey. Northern Prairie Wildlife Research Center. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 3 февраля 2011-ին.
  5. Степанян Л. С. Конспект орнитологической фауны России и сопредельных территорий. — М.: Академкнига, 2003. — С. 59.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Carboneras (1992). С. 598.
  7. Gooders (1997). С. 28.
  8. Gooders (1997). С. 23.

Գրականություն խմբագրել

  • Степанян Л. С. Конспект орнитологической фауны России и сопредельных территорий. — М.: Академкнига, 2003. — 727 с.
  • C. Carboneras 1992. Family Anatidae (Ducks, Geese and Swans) in del Hoyo, J., Elliott, A., & Sargatal, J., eds. Vol. 1. // Путеводитель по птицам мира = Handbook of the birds of the world. — Barcelona: Lynx Edicions, 1992. — ISBN 84-96553-42-6
  • John Gooders, Trevor Boyer. Ducks of Britain and the Northern Hemisphere. — London: Collins & Brown, 1997. — 176 с. — ISBN 1855855704(անգլ.)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային բադեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային բադեր» հոդվածին։