Երրորդ աղջիկը (անգլ.՝  Third Girl), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, գրված 1966 թվականին, որն առաջին անգամ հրատարակվել է Collins Crime Club հրատարակչության կողմից նույն թվականին։ Սերիաներից կազմված վեպը բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և բանաստեղծուհի Արիադնա Օլիվերի մասին է։

Երրորդ աղջիկը
անգլ.՝ Third Girl
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդԲերթրամ հյուրանոցում
ՀաջորդԱնվերջանալի գիշեր
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվ1966

Սյուժե խմբագրել

Նորմա Ռեստարիկ անունով երիտասարդ կինը դիմում է Էրքյուլ Պուարոյին օգնության համար։ Նորման համարում էր, որ սպանել է մարդու, սակայն չի հիշում հանցագործության հանգամանքները։ Ավելին, Նորման չգիտեր ենթադրյալ զոհի անունը, և անգամ չէր հիշում վայրը, որտեղ նրա կարծիքով սպանել է նրան։

Նա թողնում է Պուարոյի վրա նյարդային և անհավասարակշռված կնոջ տպավորություն։ Այնուհետև, Պուարոն անցնում է հետաքննությանը։ Նա մեթոդիկորեն հավաքում է տեղեկություններ աղջկա կյանքի և շրջապատի մասին։ Հետաքննության ժամանակ Պուարոյին օգնում է բանաստեղծուհի Արիադնա Օլիվերին։ Նա հանդիպում է Նորմա Ռեստարիկի հետ խնջույքի ժամանակ։ Պուարոն և Օլիվերը հայտնաբերում են որ աղջիկն անհետացել է։ Աղջկա հայրը և խորթ մայրը նույնպես չգիտեին նրա գտնվելու վայրը։ Որոշ ժամանակ անց սրճարանում Արիադնան նկատում է Նորմային և նրա ընկերոջը։ Նա տեղեկացնում է Պուարոյին և սկսում է հետևել զույգին։ Անսպասելի Արիադնան գլխին հարված է ստանում և կորցնում գիտակցությունը։ Պուարոյին է դիմում Նորմայի հայրը Էնդրյու Ռեստարիկը, ով խնդրում էր գտնել նրան։

Վեպի գործող անձիք խմբագրել

Գլխավորներ

  • Էրքյուլ Պուարո – բելգիացի խուզարկու
  • Արիադնա Օլիվեր – հայտնի բանաստեղծուհի
  • Միսս Լեմոն – Պուարոյի քարտուղարուհի

Երեք աղջիկները

  • Կլաուդիա Րիս–Հոլլանդ – Նորմայի բնակարանի հարևանուհի, առաջին աղջիկ
  • Ֆրենսիս Կերի – Նորմայի բնակարանի հարևանուհի, երկրորդ աղջիկ
  • Նորմա Ռեստարիկ – երիտասարդ կին, երրորդ

Ուրիշներ

  • Ավագ տեսուչ Նիլ – Պուարոյի ոստիկանական իրազեկիչը
  • Սերժանտ Կոննոլի – ոստիկան
  • Բժիշկ Ջոն Ստիլլինգֆիտ – բժիշկ
  • Միստեր Գոբի – մասնավոր լրտես
  • Մերի Ռեստարիկ – Նորմայի խորթ մայրը
  • Էնդրյու Ռեստարիկ – Նորմայի հայրը
  • Պարոն Ռոդերիկ – Նորմայի պապիկ
  • Սոնյա – Պարոն Ռոդերիկի քարտուղարուհի
  • Դևիդ Բեյկեր – երիտասարդ նկարիչ
  • Միսս Ջեկոբս – հարևան «Borodene Mansions»–ից

Կապ Ագաթա Քրիստիի մեկ այլ ստեղծագործության հետ խմբագրել

Պարոն Ռոդերիկայի քարտուղարուհի Սոնյան լրտես է և գաղտնիքներ է փոխանցում Գերցեսլովակիայի դեսպանատանը։ Գերցեսլովակիա – հնարված եվրոպական պետություն, ոստիկանական ինտրիգներ, որոնք նկարագրվում են Ագաթա Քրիստիի մեկ այլ վեպում՝ «Չիմնիզ ամրոցի գաղտնիքը»։

Էկրանացում խմբագրել

2008 թվականին վեպը էկրանավորված է բրիտանական «Ագաթա Քրիստիի Պուարոն» հեռուստասերիալում (գլխավոր դերում՝ Դևիդ Սուշե)։ Շրջադարձային գործողությունները տեղափոխվում են 1960–ական թվականներին (ինչպես վեպում, որտեղ Պուարոն արդեն ծեր է), 1930–ական տարիներին (ֆիլմ, որտեղ նրան շարունակում են անվանել ծեր)։

  • Ներառված են հետևյալ հերոսները՝ բժիշկ Ստիլլինգֆլիտ և տիկին Լեմոն[1][2]։ Ֆիլմի և վեպի հիմնական տարբերությունները (ոչ բոլորը) նշված են ներքևում.
  • Ֆիլմից անհետանում է Մերի Ռեստարիկը։ Դրա փոխարեն՝ Մերի Ռեստարիկը դառնում է Նորմայի մայրը, ով ինքնասպան էր եղել, կտրելով երակները, երբ Նորման երեխա էր։ Ֆրենսիս Կերին դառնում է ինքնուրույն կերպար՝ Նորմայի խորթ քույրը։
  • Լուիզա Շարպանտեի կերպարը փոխվում է մեկ այլ կերպարով՝ Լավինիա Սիգրեմ, ով դառնում է Նորմայի դայակը։ Նա մահացել էր ճիշտ այնպես, ինչպես Մերի Ռեստարիկան։
  • Նորմային չեն փորձում թմրանյութներ տալ, ինչպես վեպում։ Ֆիլմում դանակ են դնում նրա սենյակում։ Այդ պատճառով էլ նա մտածում է, որ սպանություն է կատարել։
  • Դավիդ Բեյկերին խղճացին ֆիլմի վերջում՝ ի տարբերություն վեպի նա սպանված չէր։

Նվիրված է խմբագրել

Գիրքը նվիրված է Նորա Բլեկբորոուին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել