Անպաշտպան արարածը (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածք

«Անպաշտպան արարածը» (ռուս.՝ Беззащитное существо), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1887 թվականին։ Պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականի փետրվարի 27-ին «Օսկոլկի» ամսագրում։ Պատմվածքում հեգնանքով նկարագրվում է համառ մարդը, որը իր նպատակներին է հասնում` հույսը դնելով իր նկատմամբ շրջապատի կարեկցանքի վրա։

Անպաշտպան արարածը
ռուս.՝ Беззащитное существо
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
Հրատարակվել էփետրվարի 28 (մարտի 12), 1887

Հրապարակում խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1887 թվականի փետրվարի 27-ին «Բեկորներ» ամսագրում, № 9, Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Պատմվածքը ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված Չեխովի ստեղծագործությունների ժողովածուի մեջ։ Ստեղծագործությունների ժողովածուի մեջ ընդգրկված տեքստը տարբերվում է «Օսկոլկի»-ում ընդգրկված տեքստից։ Ստեղծագործությունների ժողովածուում իրադարձությունները տեղափոխված են բանկ (նախկինում, ճանապարհային հաղորդակցության գերատեսչության ենթակա), որն արդարացնում է հայցորդուհու մուտքը։ Գործող անձիք ունեն այլ անվանումներ։ Չեխովի պատմվածքի նյութերով 1891 թվականին գրվել է «Հոբելյան» վոդևիլը։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն և սերբախորվաթերեն։

Սյուժե խմբագրել

Հոդատապի գիշերային նոպայից հետո, Կիստունովը ներվային վիճակում ծառայության է գնում, որտեղ հազիվ շնչելով, կարծես թե մեռած վիճակում, սկսում է բանկի հայցորդների և հաճախորդների ընդունելությունը, որոնցից առաջինը հայցորդուհի Շչուկինան էր։ Նրա ամուսինը կոլեգիական ատենակալ էր, որը շուրջ հինգ ամիս հիվանդ էր և բուժվում էր տանը։ Կիստունովի կարծիքով այդ ամիսների համար, առանց որևէ պատճառի նրա աշխատավարձից պահել էին քսանչորս ռուբլի երեսուն վեց կոպեկ, քանի որ նա «ընկերական դրամարկղից գումար էր վերցրել, իսկ նրա համար երաշխավոր էին եղել այլ պաշտոնյաներ»։

Ատենակալի կինը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ ամուսինը կարող էր առանց իր համաձայնության գումար վերցնել։ Նա խնդրում է Կիստունովին օգնել իրեն վերադարձնելու պահված գումարը, լաց լինելով և բողոքելով կյանքից, «Ես աղքատ կին եմ, ապրում եմ կենվորների հաշվին … Ես թույլ եմ և անպաշտպան … Տանում եմ բոլորի վիրավորանքը և ոչ մեկից բարի խոսք չեմ լսում …»:

Կիստունովը հայցորդուհուն ասում է, որ նա այն հաստատություն չի եկել, և բանկը ոչ մի կերպ չի կարող լուծել այդ խնդիրը և անհրաժեշտ է գնալ ամուսնու ծառայության վայրը։ Շչուկինան համոզում է Կիստունովին, որ ինքը եղել է հինգ վայրում և ոչ մի տեղ իրենից դիմում չեն վերցնում։ Կիստունովին դիմելու համար կնոջը խորհուրդ է տվել իր փեսան, որը նույնպես անտուն էր մնացել։ Բանկի ծառայողը փորձում էր հասկացնել Շչուկինային, որ ինքը տվյալ իրադրության մեջ ոչ մի բան չի կարող անել, բացատրում է ռազմա-դաշտային գերատեսչության և մասնավոր առևտրական հաստատության տարբերությունը։

Որոշում են դռնապանին չկանչել, քանի որ «նա բղավոց կբարձրացնի, իսկ այդ շենքում շատ բնակարաններ կան, և իրենց մասին սատանան գիտի ինչ կարող են մտածել …»: Վրդովված Ալեքսեյ Նիկոլաևիչը բազմաթիվ անարդյունք բացատրություններից հետո փորձում է դուրս վռնդել Շչուկինին, բայց նա գոռգոռում է և ահաբեկում, որ կգնա փաստաբանի մոտ, որը դատի է տվել իր երեք կենվորներին։ Աղմուկի վրա դուրս է գալիս ուժասպառ Կիստունովը, վճարում է Շչուկինին իր միջոցներից, միայն թե վերջինս գնա։ Նա շնորհակալություն է հայտնում և փորձում է պարզել` արդյոք իր ամուսինը կարող է վերադառնալ նախկին աշխատանքին։ Անպատասխան թողնելով կնոջը` հիվանդ Կիստունովը տուն է գնում, բանկի բոլոր աշխատակիցները հանգստացուցիչ դեղամիջոց ընդունելուց հետո անցնում են իրենց աշխատանքին, իսկ Շչուկինան դեռ երկու ժամ նստած էր առջևում և սպասում էր Կիստունովի վերադարձին։ Կինը հաջորդ օրը դարձյալ գալիս է այդտեղ։

Կիրառում խմբագրել

1960 թվականին ռեժիսոր Մատվեյ Վոլոդարսկու կողմից ԽՍՀՄ-ում նկարահանվում է «Անպաշտպան էակը» կարճամետրաժ ֆիլմը։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Беззащитное существо // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Институт мировой литературы им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Журнал «Осколки», № 9 от 28 февраля 1887 года.

Արտաքին հղումներ խմբագրել