Անուշավան (Շահբուզի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անուշավան (այլ կիրառումներ)

Անուշավան[1] (մինչև 2003 կոչվում էր՝ Յուխարի (Վերին) Ռամեշին, իսկ այժմ՝ Գյունեյ Ղշլաղ ադրբ.՝ Güney Qışlaq), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։ Գյուղը տեղակայված է Կուքիից 5 կմ ներքև, Կուքի գետի աջ կողմում՝ 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք[2]։

Գյուղ
Անուշավան/Գյունեյ Ղշլաղ
Güney Qışlaq
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
ՀամայնքՇահբուզի շրջան
Բնակչություն545 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Անուշավան (Շահբուզի շրջան) (Ադրբեջան)##
Անուշավան (Շահբուզի շրջան) (Ադրբեջան)

Պատմություն

խմբագրել

Գյուղը գրավոր աղբյուրներում հիշատակվում է 13-րդ դարից։ Հայերը գյուղից գաղթել են մոտ 18-րդ դարի վերջերին[2]։

Հուշարձաններ

խմբագրել

Գերեզմանատուն

խմբագրել

Անուշավանի գերեզմանատունը գտնվում է գյուղից հյուսիս և վերաբերվում է 15-18-րդ դարերին։ Այնտեղ կա մոտավորապես 70-75 տապանաքար, որոնք հիմնականում հարթ և քառանկյունի են։ Տապանաքարերը մեծ մասամբ տեղահան են արված, մնացածներն էլ կեսից ավելի թաղված են հողի մեջ[3]։

Եկեղեցի

խմբագրել

Գյուղում պահպանվել են եկեղեցու ավերակ հիմքերը։ Վերջինիս մասին տեղեկություններ հայտնի չեն։ 19-րդ դարի սկզբներին Նախիջևանի վիճակագրական փաստաթղթերում եկեղեցին արձանագրվել է որպես ավերակ[2]։

Անապատ բերդ

խմբագրել

Գյուղի հյուսիսային կողմում՝ մոտ 2 կմ հեռավորության վրա է գտնվում Անապատ բերդի ավերակները[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 169 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
  3. Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները