Անապատ բերդ (Անուշավան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անապատ (այլ կիրառումներ)
Անապատ, վաղ միջնադարյան բերդ ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Անուշավան գյուղից 2-2,5 կմ հյուսիս-արևելք, լեռնագագաթի վրա[1], Արմավաշեն գետակի վերին հոսանքում։ Տեղադրվաձ է մոտ 200 մ բարձր վեր խոյացած մի ժայռաբեկորի վրա[2]։
Տեսակ | ամրոց |
---|---|
Վարչական միավոր | Շահբուզի շրջան |
Երկիր | ![]() |
Կառուցված | Վաղ միջնադար |
Շինանյութ | սրբատաշ և կիսամշակ քար |
![]() | |
![]() |
Ճարտարապետություն խմբագրել
Բերդը կառուցվել է անմշակ և կիսամշակ լեռնային քարից։ 13-րդ և 14-րդ դարերում վերակառուցվել է։ Միջնաբերդ չունի։ Կրաշաղախով շարված[2] պարիսպները քարաշեն են, բայց այժմ գտնվում են ավերակ վիճակում։ Ընդհանուր համալիրի ավերակները գտնվում են լեռնագագաթի վրա և նրա շուրջը[1]։ Ունի բնականից ապահով դիրք։ Շրջակայքում նշմարվում են զանազան շինությանների հետքեր[2]։
Գրականություն խմբագրել
- Արգամ Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, ««Հուշարձան»», 1995 — 368 (+ 48 էջ նկարներ) էջ. — 2700 հատ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 224 էջ։
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 248 — 992 էջ։