Անուշավան Ղազազյան
Անուշավան Վահանի Ղազազյան (մարտի 18, 1922[1], Շուլավեր, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ[1] - նոյեմբեր 2009), հայ բժիշկ, ինֆեկցիոնիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972)։
Ծնվել է | մարտի 18, 1922[1] |
---|---|
Ծննդավայր | Շուլավեր, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ[1] |
Մահացել է | նոյեմբեր 2009 (87 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1951)[1] |
Մասնագիտություն | infectious disease physician և դասախոս |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1970) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելՄասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, աշխատել տեղում, 1955 թվականից՝ վարակիչ հիվանդությունների ամբիոնում (1973 թվականից՝ վարիչ)։
Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են լյարդի և աղիքային վարակիչ հիվանդությունների խառը ձևերի կլինիկակենսաքիմիական ուսումնասիրությանը։ 1968-1978 թվականներին` Ղազազյանը եղել է ԽՍՀՄ ինֆեկցիոնիստների գիտական ընկերության նախագահության անդամ, 1973-1978 թվականներին` ՀԽՍՀ նույնանուն ընկերության հիմնադիրն ու նախագահը։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 6)։ |